2025-08-02-28960260

ընկերս վերջապէս ունեցաւ իր տան սպասարկիչը։ գտաւ հին լափթոփ որի էկրանը չի աշխատում, միացրեց, տեղակայեց դեբեան։

բայց նա չունի իրական այփի։ նա խնդիր ունի իրական այփի ստանալու։

ու ապա նա տեղակայեց yggdrasil։ ու yggdrasil֊ը ազատագրող տեք ա։ դու կարող ես ունենալ սերուեր առանց «իրական» այփիի։

դու չպիտի էդքան իրական ու արձանագրուած լինես։

դնս֊ն ա մնում խնդիր։ կան դնս նախագծեր՝ բայց ոչ մէկը սիրուն անուն չի թողնի ամրագրել, եթէ դա ինքնութիւն պահանջող եւ փող վերցնող եւ ըստ դիզայնի կենտրոնացուած, չնայած բաշխուած համակարգ չի։ ինչը դնս֊ն ա։ դնս֊ը բաշխուած ա՝ ֆէյսբուքի սպասարկիչների պէս, բայց ըստ էութեան մնում ա կենտրոնացուած։

այլապէս մենք չունենք ընթերնելի սիրուն անուններ։

եւ երեւի դա օկէյ կոմպրոմիս ա։ չգիտե՞մ։

բայց էսօր, եթէ դուք ունէք yggdrasil՝ դուք նաեւ սատարում ենք այն մարդկանց որ չունեն իրական այփիի արտօնութիւնը։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)