ուրեմն ասեմ ձեզ երկու լայֆ հաք ֆրենչ փրես պատրաստելու մասին՝
դէ նախ, ցանկալի ա պատրաստել տերմոսոտ մի անօթի մէջ, «սեկուրա»֊ն ունի էդպիսի բաներ։
երբ ջուրն էք աւելացնում, թէյնիկից դուխով ուժեղ լցրէք, որ լաւ կտրի սուրճը, ու լաւ բարձրացնի։ թէկուզ էնպէս որ նոյնիսկ թէյնիկի վրայ մի քանի կաթիլ սուրճի կաթիլներ անդրադառնան։
դա ու միայն դա արդէն շատ տարբերութիւն ա տալիս։ եթէ էդպէս չի լցուած, ես չեմ հաւանում համը։ եթէ էդպէս՝ շատ եմ հաւանում։
երկրորդը՝ հինգ րոպէ անց խառնէք լաւ, ու էլի թողէք հինգ րոպէով։ դրանից էլ ա համը լաւանում։
էսքանը։
ու տէնց։
#սուրճ