2025-07-28-28916830

երբ դիզայնի որոշումը պայմանաւորուած ա տեխնոլոգիայով, ինձ թւում ա, յաճախ դա լաւ դիզայնի որոշում ա։

այդ մասին ա, ընդհանուր առմամբ բաուհաուսը, մոդերնիզմը։

երբեմն էլ՝ տեխնոլոգիան մեզ յուշում ա մեր նախկին, եւ տեխնոլոգիան հաշուի չառած լուծումներից որն ա աւելի ճիշտը, աւելի գեղեցիկը։

ու օրինակ, հիմա, երբ բոլորը հեռախօսներով տեքստ են գրում (եւ նոյնիսկ երբ սկսեցին տպել՝ թէ հաստոցով թէ գրամեքենայով) որ օրինակ մի տառ՝ չ գրելը աւելի արդիւնաւէտ ա, քան ամէն անգամ tsch գրելը։ ո՞ր ուղղագրութիւնն ա աւելի լաւ դիզայն արուած։ ըստ երեւոյթին կարեւոր ա որ հետազօտական նախագիծ ա եղել մեր տառերը ստեղծելը, եւ փորձ ա արուել լաւագոյն լուծումներ գտնել։

կամ օրինակ, երբ հայալեզու տիրոյթները յայտնուեցին, հարց ծագեց՝ արդեօք պէտք ա օգտագործել և տառը։ մի կողմից՝ համարւում ա լիարժէք տառ հհ֊ում, միւս կողմից, նշանակում ա որ երկու ձեւ ա կարելի գրել, եւ նոյն բառը արտայայտել։

ու բնական ա որ ընտրութիւն կատարուեց՝ և տառով դոմէն չպիտի լինի։

եւ դոմէնի անուան մէջ պիտի լինի ւ։

ու կրկին տեսնում ենք որն ա լաւ դիզայնը։ եւ որ և տառը իրականում աւելորդութւն ա, պէտք ա չլինէր։ աւելին, էսօրուայ ֆոնտ ռենդերերները, երբ հանդիպում են երկու տառ, որոնց համար իւնիկոդում կայ լիգատուրա, այդ երկու տառի փոխարէն, սիրուն անիմացիայով դրանք պատկերում ա որպէս լիգատուր ա։ օրինակ էդպէս մ֊ն ու ն֊ն սիրուն պոչիկներով փաթաթւում են իրար։

դա եւս մի փաստարկ և տառի դէմ։ տեխնոլոգիան թոյլ ա տալիս խնայել տեղ, եթէ պէտք ա։ պարտադիր չի օրինականացնել մի նոր տառ։ եւ եւս մի դիզայնի կանոն, եթէ առանց ինչ֊որ բանի սարսափելի բարդ չի ապրել, գուցէ այն պէ՞տք չի աւելացնել։

զի ամէն աւելացուածը կարող ա բերել հետեւանքներ, մտցնել ոչ հետեւողականութիւն դիզայնի մէջ, դրանից նոր բաներ կարող են ապագայում կախուած լինել, եւ դրանից հրաժարուելն ա բարդ լինելու, եւ կարելի ա ասել որ այդ հնարաւորութեան սպասարկումը թանկ ա լինելու։

եւ ահա, և֊ի սպասարկումը թանկ ա։

հետեւաբար՝ աւելորդութիւն ա այդ տառը։ լաւ դիզայնի տեսակէտից։ #դիզայն #նախագծում

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ դիզայն  նախագծում