չմեռայ մարսելօ ջիորդանիի սէթին էլ եղայ։ տէնց թմբլիկ մարդ էր, հաստ ձեռքերով, ու մեծ ոսկէ մատանիով։ պոպսա բաներ էր դնում, ու վայելում էր դրանք։ մի անգամ նոյնիսկ երգ դրեց ուր «մարսելօ» էին երգում, ու դրա տակ երգում էր։ շատ հաճոյքով էր սէթն անում, գերհագեցնում էր էֆեկտները, մի պահ դինամիկներից մէկը լաւ չէր աշխատում, անջատուեց, սարքում էին, շատ ֆրուստրացուած հենուել էր ձեռքերին, չգիտէր ինչ անել։
մի պահ դրեց իր գործերից ու մի քիչ լուրջ բաներ, մէկ ու կէս ժամ անց սէթը սկսելուց յետոյ։ բայց զանգուածը չհասկացաւ, ու ցրուեցին, ու էլի պոպսայի անցաւ։ յետոյ մօտեցան, ասին՝ լաւ ա, աւարտի, ու քիչ անց աւարտեց։
ես մօտեցայ, ասացի որ աչքերիս չհաւատացի երբ իր անունը կարդացի ու որ իր գործերը շատ եմ հաւանում։ չհամարձակուեցի ասել որ նաեւ ինքս եմ դնում։ շոյուած էր ամէն դէպքում, մի քիչ արդարացաւ, որ դէ կիրակի ա, մարդիկ ուրախ բաներ էին ուզում, դրեցի։