2025-07-26-28893508

իրականում meshtastic֊ի փոխարէն մենք կարող էինք ունենալ այլ լուծում՝

քաղաքով մէկ շարել wifi router֊ներ openwrt֊ով ու yggdrasil֊ով։

yggdrasil֊ը կը զբաղուէր դինամիկ ռաութինգ անելով։ կարելի կը լինէր օգտագործել ցանկացած ygg ծառայութիւններ։

բայց

իհարկէ openwrt֊ն ու linux֊ը ու wifi չիպերը անհամեմատ աւելի քիչ էներգախնայող են։ ու եթէ meshtastic սարքը մի փոքր պանելով ինչ֊որ շէնքին կպած կարող ա միշտ, տարիներով աշխատել, մինչեւ մարտկոցը չմեռնի, ապա մի փոքր պանելը պէտք ա լինի մի մեծ պանել, ու դա էլ չի հերիքի գիշերուան։ ու էդքան փոքրիկ բան չի լինի որ պատին խփես, այլ մեծ։

նաեւ դէ wifi֊ը տասնեակ կիլոմետրեր հեռու չի բռնում։

կուզէի հասկանալ meshtastic֊ի ցանցայիլ շերտը, ու տեսնել ոնց ա այն կարելի օգտագործել ոչ էն ձեւով ոնց օգտագործւում ա՝ չաթ, տեղանքովդ կիսուելը։

ու տէնց։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)