2025-07-19-28832560

նախկինում պարբերականներից բլոգերն էի կարդում, ֆորումները։

ես անձամբ անցայ պոդքաստների (չանցայ լրիւ, այլ սկսեցի նաեւ լսել, ոչ միայն կարդալ) երկու պատճառով՝ որովհետեւ գործի գնալիս֊գալիս էի լսում(դեռ երբ մոբայլ ինտերնետ չկար կամ շատ թանկ էր, քաշում էի նախապէս)։ ու որովհետեւ հետաքրքիր թողարկումներ կային ու էդ թեմաներով տեքստային նիւթ չկար։

յետոյ անցայ վիդեօների լոկ էն պատճառով որ նիւթեր կային որ տեքստի ձեւով չկային։

առաջին նայածս վիդեօները թոմի լուսանկարչութեան արուեստը հաղորդումն էր, որ դիտում էի ընթրելիս։

դիտելու իմաստ կար՝ նկարներ էր ցոյց տալիս, ու խօսում դրանց մասին։

վերջերս սովորեցի yt-dlp֊ով ներբեռնել միայն լուսագրերը եօթիւբից։ էսպէս՝

VIDEO_ID=խժբժ
yt-dlp --write-auto-sub --sub-lang en --convert-subs srt --skip-download "https://www.youtube.com/watch?v=${VIDEO_ID}"

ու թւում ա թէ երբեմն արագ ծանօթանալու համար աւելի յարմար ա, քան ամբողջը դիտել/լսելը, նոյնիսկ երկու անգամ արագ։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)