2025-07-08-28744992

հարարին ասում ա, թէ գլոբալացումը հիմա ա, ու գլոբալացումն եւ ազգային պետութիւնները նոյնն ա, զի միայն հիմա ա հնարաւոր, որ տարբեր պետութիւնների թիմեր հաւաքուեն ֆուտբոլ խաղան ու համաձայն լինեն ընդհանուր կանոնների։

իսկ ես ուզում եմ ասել, որ գլոբալացումը շատ հին բան ա ու սկսուեց տեքնոլոգիայի հետ։

երբ մարդը յօրինեց անիւը, կամ, աւելի վաղ՝ նիզակը, կամ գուցէ արդէն՝ կրակը, դա արդէն գլոբալացման սկիզբն էր։

ըստ որում՝ պարտադիր չի իրարից սովորէին նիզակի, թոյնի, կամ անիւի մասին։ որովհետեւ կան մտքեր որոնց բոլորը յանգում են։

անիւը՝ ունիւերսալ միտք ա, բոլորն էլ պիտի իրան գային։

հա, ասում են թէ անապատով աւելի էր ձեռք տալիս ուղտերով քշելը, բայց դա առանձին դէպք ա։

բոլորն էլ ունեցան թրեր՝ նոյն ձեւի, ափսէներ՝ նոյն ձեւի, կաւի հետ սկսեցին աշխատել, գարեջուր սովորեցին անել։

հա, մեզ մօտ կար ցորեն, իսկ ամերիկայում՝ եգիպտացորեն։ բայց երկուսից էլ հաց էին թխում։

կարեւոր ուղերձս այն ա, որ ինչպէս գիտութեան մէջ, կամ ճարտարագիտութեան, տարբեր մարդիկ նոյնիսկ առանց շփման գալիս են նոյն մտքերի։ եթէ դրանք լաւ մտքեր են։

հա, տարբեր մօտեցումներ կան՝ զրօյի վերաբերեալ, բայց շատ էական չեն։ դիֆերենցիալ հաւասարումը նոյնն ա ամէն տեղ։

ու էսօր մեքենան ճապօնական ա թէ ամերիկեան թէ չինական՝ նոյն մեքենան ա։ ինքը պիտի ունենայ չորս անիւ, որովհետեւ դա ա ձեւը։

օդանաւն ունի երկու թեւ։

որովհետեւ մեր միջավայրը, աշխարհի ֆիզիկան ա նոյնը։

ու ունիւերսալիզմը, «միջազգային ոճը», իբր ստեղծուել ա 20֊րդ դարում, բայց կարծում եմ իրականում շատ աւելի հին ա, քան մեր ժամանակները։

#համաշխարհայնացում #գլոբալացում #գիտութիւն #ոճ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ համաշխարհայնացում  գլոբալացում  գիտութիւն  ոճ