ես յիմար յիմար իմ ~/GNUstep/Defaults/WMRootMenu
֊ի մէջ ստեղնաշարի կարճատ էի աւելացրել որ էկրանահանեմ՝
("Lock Screen", EXEC, "xlock -allowroot -usefirst -mode matrix"),
("Lock xscreenaver", EXEC, "xscreensaver-command -lock"),
(lock, SHORTCUT, "Control+Mod1+@", EXEC, "xscreensaver-command -lock"),
("screenshot", SHORTCUT, "Control+Mod1+s", EXEC, "$HOME/bin/screenshot.sh"),
("Exit Window Maker", EXIT)
իսկ կանչուող սկրիպտը սա էր՝
#!/bin/sh
mkdir -p ~/screenshots
ts=$(date +%Y%m%d-%H%M%S)
exec /usr/bin/magick import -window root ~/screenshots/screenshot-$ts.png
պարզւում ա, windowmaker֊ն ունի էկրանահանելու հնարաւորութիւն, ու կարճատ սահմանելու՝
այստեղ գրուած էր՝ Print
— երեւի էկրանահանման կոճակն ա։ ես իմ առանձին ստեղնաշարի վրայ այն չունեմ ոնց որ։ ու փոխեցի։
նաեւ կարողանում ա ակտիւ պատուհանն էկրանահանել՝
բա ո՞րտեղ ա գրում։ համացանցում փնտրեցի՝ չգտայ։ աբ֊ին հարցրի՝ բնականաբար չգիտի։ աբ֊ն մէյնսթրիմ ա։
գնացի ելատեքստի մէջ փնտրելու։ իհարկէ, կասկածում էի որ բարդ կը լինի, զի փոփոխականներից կազմուած հնարաւոր ա լինել ուղին։ բայց պարզ եղաւ՝ նորութիւններում գրել էին՝
ու հէնց վերջին, 0.96
թողարկման մէջ ա աւելացել։
էնպէս որ շատ հաւէս, հիմա հանգիստ էկրանահանում եմ։ համ էլ երբ import
էի օգտագործում նախկինում, ականջակալների մէջ ճտում էր էդ պահին։ չգիտեմ ինչի։ (: հիմա չի ճտում։ (:
#windowmaker #էկրանահան #ուինդոումէյքեր