2025-06-25-28628545

ես միշտ չեմ հասկացել ժամավճարի իմաստը։ եթէ մարդն արագ ինչ֊որ բան ա անում՝ կարող ա դա նրանից ա որ տարիների փորձ ունի։

իսկ ժամավճարը խրախուսում ա դանդաղ անելը։

ես միշտ հասկացել եմ՝ գործը գնահատելով։ ճիշտ ա, կարելի ա թերագնահատել միշտ։ բայց նաեւ, եթէ չափազանց շատ ժամ ծախսես գործի վրայ՝ մէկ ա ասում են՝ շատ ես ժամ գրել։

ու հետաքրքիր ա որ աբ֊ն, եթէ իրան օրինակ տալիս ես լուսագրեր թարգմանել հայերէն՝ վճարովի լինելով թէկուզ, մօտ ֆիլմի լուսագրի մէկ երրորդն ա անում, ու ասում ա՝ էլ ինձ ձեռք չտաս, գնացի մինչ վաղը։

այսինքն ինքն էլ ա աշխատանքի ծաւալով իրականում աշխատում, ոչ թէ ժամով։ որովհետեւ դէ թարգմանութիւնը սարսափելի արագ անում ա։ բայց էդքանն ա պատրաստ անել, աւելին մի օրում չի ուզում։ #աբ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ աբ