2025-06-09-28483741

իսկ ի՞նչ էք մտածում ազատ ծրագրակազմ օգտագործել կամ չօգտագործելու մասին՝ կախուած նրանից ինչ քաղաքական հայեացքների տէր ա այդ ծրագրակազմի հեղինակը կամ հեղինակների համայնքը։

օրինակներ որպէս բեքգրաունդ՝ ոմանք դժգոհ են պլերօմայի դեւից զի շատ աջ ա, ոմանք էլ՝ գոութուսոշլի դեւերից որ շատ ձախ են։

իսկ ի՞նչ եթէ հեղինակի հայեացքները չգիտենք։ պէ՞տք ա նախ ճշտենք արժէքները ու միայն նոր դրանից յետոյ իր ծրագիրն օգտագործենք կամ պաթչ ուղարկենք։

նինան էր ջնջուել թթից զի թթի ինսթոլ անողն ու թարմացնողը ես եմ ու ամենառազմահայրենասիրական հայեացքների տէրը չեմ։

ես եմ զզւում որոշ տէքնիկական չաթերից ուր ինձ ոչ մօտ քաղաքական հայեացքներով մարդիկ կան (օրինակ ռդ ագրեսիային սատարող մարդիկ) եւ ուզում եմ էդ միջավայրում չլինել։ ինքս զգում եմ ինձ ճնշուած եւ նուաստացուած իրանց արտայայտութիւններից եւ կամ դրդուած լեզուակռուի մէջ մտնել, կամ գնալ՝ որ չնեարդայնանամ։ նաեւ համոզում եմ իիձ չգնալ՝ զի համայնքում տեսականօրէն այլ հարցեր ենք քննարկում ու գուցէ ըստ թեմայի մի օր օգտակար լինեմ։

նաեւ շատ չաթերում չի թոյլատրւում քաղաքականութիւն քննարկել, ապա նոյնը կարող ա վերաբերուել կոդ գրո՞ղ համայնքին՝ որ չկռուեն ու կոդը ստեղծեն անկախ հայեացխների՞ց։

իսկ դա հնարաւո՞ր ա։ հնարաւո՞ր ա երկու հոգի՝ ճնշուածն ու ճնշողը միասին կոդ գրեն։ կամ՝ պատկերացնո՞ւմ էք նացի ադրբեջանցու հետ միասին ֆեդի հանգոյցի կոդի վրայ աշխատելը։

իսկ գուցէ արդէն միասին աշխատե՞լ էք, պարզապէս չգիտէ՞ք այդ մասին։

մարդիկ կան որ sxmo չեն օգտագոռծում որովհետեւ suckless֊ի կոդ ա իսկ նրանք աջ են (ու ջահերով նկարներ կան) կամ առհասարակ զի պէտք չի suck բառն օգտագործել որովհետեւ այն բռնութեան մասին ա ու բռնութեան զոհերին էդ հաւէս չի։

ես էլ առաջ էի անցել ու գրում էի որ կապիտալի ոչ միայն գործիքներն ու գրադարանները, բայց եւ լեզուներն են աւելորդ, ստեղծուած են ոչ մեր շահի համար, ու դրանց դիզայնի մէջ դա երեւում ա։

միւս կողմից աս չեմ սիրում redhat ընկերութիւնը, չեմ օգտագործում իրանց դիստրիբուտիւները, բայց իմ ջենծուն հաւաքում եմ gcc֊ով որով հիմնականում զբաղւում ա redhat֊ը, ու ունեմ լիքը ծրագրակազմ որ գրուել ա redhat֊ի մէյլ ունեցող մարդկանց կողմից։

իսկ նոյն redhat֊ը ուրախութեամբ օգտագործում ա ռուսական фсб֊ն ու նոյնիսկ վճարում ա դրա համար (երեւի էս պահին չեղարկուել ա այդ հիմնարկին վաճառքը)։

նաեւ մենք չենք բողոքում (կամ ես չեմ նկատել) որ nsa֊ի գրուած selinux֊ն ենք օգտագործում, ռեւերս ինջիներինգ գործիքը, կամ աւելի խորը գնանք՝ ամն ռազմական տեսչութեան նախագիծը՝ համացանցը։

ու էդ տեսչութիւնը ինչ ասես կեղտոտ գործերի մէջ խառնուած չի եղել։ երբեմն այնքան կեղտոտ որ ջանքեր են կիրառուել որ հանրութեանն այդ մասին յայտնի չլինի։

հիւսիսային կորէան էլ չի բողոքել որ ip stack֊ը ըստ չուչխէի արժէքների իրենք չեն ստեղծել, կամ դէմ չեն եղել միջուկային զէնք ստեղծելիս հետաքրքրուել միջազգային փորձով եւ լուծումներով։

իսկ եթէ կոդը դիտարկենք մաթէմ, արդե՞օք չէինք օգտագործի գերմանացի նացի գիտնականի կամ ճարտարագէտի աշխատանքի արդիւնքը (լիքը օգտագործել ենք ու շարունակում ենք օգտագործել), եւ էսպէս գալիս ենք նրան որ գուցէ կոդն էլ ա բացայայտուող ոչ թէ յօրինուող, ապա կա՞յ տարբերութիւն ով ա յօրինել/բացայայտել։ պէ՞տք ա համարենք որ կոդը քաղաքականութիւնից ագնոստիկ ա ու համագործաենք ամենատարբեր եւ մեզ զզուելի մարդկանց հետ հանուն լաւ կոդի։

թէ՞ չի կարող կոդը լինել քաղաքականութիւնից դուրս։

պէ՞տք ա գտնել որեւէ կոմպրոմիս կամ գծել մի ձեւ գիծ՝ էս կողմ ընկած ծրագրակազմ օգտագործելը օկ չի, իսկ էն կողմ ընկածը՝ օկ ա, ու ապա ո՞նց գծել։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)