ոնց հասկանում եմ, ui դիզայներները կարծում են որ ճիշտ չի մոբայլ յաւելուածի՝ գոնէ դիտարկչի մի քանի պատուհան ունենալը։
իսկ ինձ դա շատ սահմանափակում ա։ ես սիրում եմ տաբերը դասակարգել՝ սրա մասին, նրա մասին։
շեղուեմ՝
նոյնիսկ շատ կարեւոր ա որ ֆայրֆոքսը, 70-100 վարկածներից մէկից սկսած(եթէ գիտէք որից կոնկրէտ՝ ասէ՛ք խնդրում եմ) կարողանում ա իրա պետուհանները վերականգնել ճիշտ տիրոյթներում։ նաեւ փիջինի պատուհաններն են մօտս դասաւորուած տարբեր տիրոյթներով՝ էստեղ լեզուների մասին, էստեղ՝ օհ֊երի, էստեղ մոբայլ օհ֊երի, էնտեղ՝ ֆոտօյի։
ինքնասիրահարուա՞ծ գրառում ա՝ չգիտեմ է։ պահանջ ունեմ տարբեր պատուհաններով դիզայնի, փորձում եմ բացատրել դա։
ու նոյնիսկ ջեմինի դիտարկիչը՝ լագրանժը, մոբայլ վարկածում տարբեր պատուհաններ չունի։
գուցէ իմաստ ունի մոբայլ ջեմինի դիտարկիչ գրելը՝ հէնց այդ պատճառով։