2025-04-18-27979433

ուզում էի ձօն գրել «սոցիալական մեդիային» ու նոյնիսկ իր ամենավատ՝ կորպորատիւ տեսակին։

ուզում եմ ասել՝ մարդիկ հա, վճարում են գին, որը գուցէ եւ շատ շատերը չեն ուզում վճարել, բայց ստանում են կապ։

նրանք չգիտեն որ կապը կարող ա լինել այլ կերպ, առանց խոշոր կորպորացիաների, կամ գիտեն բայց չեն պատկերացնում ոնց։

բայց դա չի էականը՝ իրանց էդ «սոցիալական մեդիան» օգտակար ա։ նրանք ձեռք են բերում կապեր, նրանք գտնում են այլ մարդկանց, ընկերանում են, կիսւում են, ինքնացուցադրւում են, շոյւում են ու շոյում են, ստանում են հոգեբանական օգնութիւն։

նրանք անկապ չեն նստած «սքրոլլ» անում, նրանք շփւում են, տեսնում են ուրիշների թարմացումները, լայքում, կիսում են ինչ֊որ բան իրանց կեանքից, ու լայքւում։ ու դա իրանց մարդկային կեցութիւնը դարձնում ա աւելի տանելի։

ու կարծում եմ, էդ «սոցիալական մեդիան» օգտակար ա հանրութեանը։ ու կարծում եմ պակաս յանցանք կամ ինքնասպանութիւններ կան հէնց դրա պատճառով։

գուցէ հեռուից եմ դատում՝ ես միջոցներ չունեմ նոյնիսկ մաստոդոնոտ, ինձ սահմանափակել եմ ծրագրակազմով որով էդքան անյարմար ա օգտուել որ չեմ էլ օգտւում։ ու յարմար ա չաթուել՝ դա եմ անում։

ու հեռու եմ կորպորատիւից ու չեմ տեսնում դրա սարսափները, բայց գիտեմ դրանց մասին։

ամէն դէպքում ուզում էի ասել, որ մէկ ա լաւ բան ա, ու հասկանում եմ «սքրոլ» անող մարդկանց՝ թող անեն։ թող իրանց լաւ զգան։

պէտք չեն մեզ աւել վատ զգացող մարդիկ։ ու ես ասել եմ՝ սոմա ա, բայց դէ սոմայից լաւ ա՝ մարդիկ են իրար հետ շփւում։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)