ինչ անում ենք՝ էրեխէքի համար ենք անում։
ես նկատում եմ, հիմա երեխաներին չեն էլ թողնում, կամ խիստ սահմանափակում են իրենց՝ կարգչի հետ անց կացրած ժամանակը։
սահմանափակում են, որովհետեւ ի՞նչ ա անելու համակարգչի հետ՝ ինչ անելու ա դիտարկչի մէջ ա անելու՝ վիդեօ կը դիտի, կամ խաղ կը խաղայ։
համակարգերը նախագծուած են այնպէս, որ մարդիկ կարողանան օգտուել «առանց հասկանալու»՝ ահա՝ «իմ համակարգիչը», ահա՝ պատկերակ֊շորթքաթ, եւ ահա, սկսիր այստեղից՝ «սթարթ» կոճակի ցանկը։
բայց դա ծխամորճ չի, իսկ սա համակարգիչ չի։ պատկերակն էլ ծրագիր չի։
եւ ստացւում ա որ մարդը չգիտի որ
- ծրագիրը՝ ֆայլ ա համակարգչի մէջ, ինչ֊որ տեղում։
- որ ծրագիրը աշխատեցնելիս կարելի ա նրան տալ արգումենտներ՝ օրինակ խնդրել անի ինչ֊որ բան ինչ֊որ ֆայլի հետ։
- որ կան ֆայլեր եւ դրանք ֆայլային համակարգում են ապրում։
աւելի վատ, յաճախ էսօրուայ մարդկանց թւում ա, որ նկարը գոյութիւն ունի իրենց «պատկերասրահ» յաւելուածում։ նրանք չգիտեն էլ ֆայլային համակարգերի եւ ֆայլերի մասին։
ես կարծում եմ, որ պէտք չի երեխաներին արգելել համակարգիչներից օգտուել։
նոյնիսկ windows օգտագործելը կարող ա բերել դրական արդիւնքի, բայց սովորաբար չի բերում։ օրինակ, մարդը կարող ա սովորել տեղակայել ծրագիր, կամ դրայւեր։ ճիշտ ա էլի չի հասկանայ ինչ արեց, ու ինչ եղաւ, բայց ես ճանաչում եմ շատ հասուն եւ կայացած մասնագէտների, որ չեն կարողանում իրենց մասնագիտական ծրագրերը տեղակայել իրենց windows֊ում։ կամ մարդ են կանչում windows տեղակայելու համար։
շատ օգուտ չի տալիս, որովհետեւ ընդհանուր առմամբ այդ համակարգերը սովորեցնում են մարդկանց շարժել մկնիկ, եւ կտացնել էստեղ֊էնտեղ։ ըստ որում դա էլ են մարդիկ անում զգուշօրէն՝ զի չեն հասկանում, ու իսկապէս, դա հասկանալի ա՝ առանց հասկանալու ինչ֊որ բան անելիս պէտք ա զգուշանալ։
սակայն ես կարծում եմ որ համակարգչային կրթութիւն պէտք ա, ու բոլոր մարդիկ պէտք ա կարողանան օգտագործել լաւ գործիքներ եւ աւտոմատացնել իրենց աշխատանքը։
համակարգիչները, ու առհասարակ տէքը, ստեղծւում են մարդու աշխատանքի արդիւնաւէտութիւնը բարձրացնելու համար։ աւաղ, կարգիչների դէպքում միշտ չի այդպէս ստացւում։
- մեզ տուած «յարմարաւէտ» ծրագրերը պահանջում են ինտերակտիւ մասնակցութիւն, եւ չեն խրախուսում որ սովորենք պրոցեսներն աւտոմատացնել։
- մեզ տուած ծրագրերը մոնոլիտ են, ու գրեթէ երբէք հնարաւոր չի ստեղծել խողովակաշար, տալ մի ծրագրի մի գործ, որ անի, փոխանցի միւս ծրագրին, եւ այլն։
- երբ մկնիկով ենք աշխատում՝ չենք կարող արտայայտել այն, ինչ հնարաւոր ա արտայայտել տեքստով։ ժեստերով բարդ ա բացատրել այն, ինչ կասես։ իսկ համրերի ժեստերը՝ խօսք են, լոկ ժեստ չեն։
ընկերներիցս մէկը, որ փոքր ժամանակ աշխատում էր գրասենեակում եւ անում էր ռուտին գործ, իսկ հիմա գիտի օգտուել unix գործիքներից, ասում էր, ինչքա՜ն կը հեշտանար իր կեանքը, ի՛նչ լաւ նա կաւտոմատացնէր իր աշխատանքը, եւ ինչքա՛ն աւելի արագ, տասնեակ անգամներ արագ կարուէր նոյն գործն այդ ընկերութիւնում, եթէ նա այն ժամանակ գրագէտ լինէր։
ես շատ եմ մտածել, ինչպէ՞ս լուծել էս խնդիրները։ կարծում եմ, այդ խնդիրները չեն լուծւում եւ խորանում են կորպորատիւ, կապիտալի ստեղծած ծրագրակազմ օգտագործելիս։ կապիտալը շահագրգռուած չի, իր առաջ չի դնում մարդկանց կրթելու խնդիր՝ փոխարէնը ունի մարդկանց սարքեր եւ ծրագրեր վաճառելու խնդիր, եւ այդ սարքերից եւ ծրագրերից աւելի կախուած դարձնելու եւ պահելու խնդիր։
ու էս պահին եկել եմ այսպիսի մի մտքի։
երբ երեխան առաջին անգամ միացնում ա համակարգիչը, նա պէտք ա չուենայ ոչ պատկերակ, ոչ շորթքատ եւ ոչ մենիւ։
բայց ապա ի՞նչ անել, թողնել նրան մէկը մէկի տերմինալի հետ, որի մէջ չգիտի՞ ինչ գրել։
նա պէտք ա տեսնի գրուած հրամաններ։ նախապէս գրուած հրամանները աւելի լաւ են, քան կարճատը կամ մենիւն։
նա պէտք ա հասկանայ ինչպէս տեսնել պանակի ֆայլերը, ինչպէս ընտրել մի ֆայլ եւ տալ որեւէ ծրագրի որ դրա հետ աշխատի։
արդէն գրուած հրամանները կարող են ունենալ մեկնաբանութիւններ։
ու երէկ նստեցի գրեցի այս նախատիպը, heliko ծրագիրը՝
նոր վիդեօ՝ https://toobnix.org/w/41mCUgh13MrmPKjVsFRiMS (նաեւ այստեղ՝ https://outcast.am/w/aYk8tL3kTwuXWR1p33Qpts)
հին վիդեօ՝ https://toobnix.org/w/jNRdxiUApvrwYJWQNstGTW
(նաեւ հասանելի ա այստեղ՝ https://outcast.am/w/mov1ubxnVnisMRwFPCDHij)
ինչպէս տեսնում էք, կէտ֊ստորակէտի միջի տեքստի հատուածը դառնում ա հրաման։
իսկ ^
նշանի փոխարէն աւտոմատ կը տեղադրուի այլ պատուհանի ընտրուածը։
լռելեայն տեղակայուած ծրագրերի ցանկը պէտք ա ճշտուի (եւ ըստ երեւոյթին տարբեր դէպքերում լինի տարբեր), նաեւ պէտք ա մտածել, ինչպէս պարզ մեկնաբանութիւններ գրել հրամանների մօտ։ սկզբնական տեքստը, որ առաջին անգամ տեսնում ա օգտատէրը, պէտք ա բաւական լաւ ուղեցոյց լինի (եւ այս վիդեօյում չի)։ օրինակ, երեւի այդ ցանկում պիտի լինեն date
եւ cal
ծրագրերը, եւ գուցէ՝ watch date
հրամանը։
պէտք ա մտածել թէ ո՞ր պատուհանային կաառվարիչն (կամ կառավարիչները) ա յարմար օգտագործել՝ դրանք պիտի չունենան, կամ կագրաւորուած լինեն մենիւ չունենալու համար։
սակայն արդէն հիմա, ամենասկզբից մարդը կարող ա սովորել համակարգիչ օգտագործել հասկանալով։ մասնաւորապէս, ամենասկզբից հասկանայ, որ կան ծրագրեր, կան արգումենտներ եւ ֆայլեր, եւ դրանք նշելով ստանում ենք հրամաններ։ եւ կարող են նոր, յաճախ օգտագործուող հրամաններ աւելացնել տեքստի մէջ, այս կամ այն արգումենտներով։
մարդն ունի տեքստով՝ ոչ թէ ժեստերով, կարգչի հետ շփուելու հնարաւորութիւն։ եւ ստանալ ծրագրից տեքստ՝ այն մասին ինչի չի աշխատել, կամ ինչպէս ա աշխատել։ (եթէ սովորական միջավայրում բացում ես ծրագիր, որը պայթում ա՝ չես էլ իմանում ինչ անել, որ իմանալ, ի՞նչ եղաւ, բայց ծրագրերը յաճախ գրում են այդ մասին)։ այդ պատճառով էս պահին դիզայն որոշում ա կայացուել պարտադիր տերմինալի միջից ծրագիր աշխատեցնելու՝ որ դրա մէջ երեւայ ծրագրի յայտնածը։
ակնյայտ ա, որ այս նախագիծը ոգեշնչուած ա օբերոն օհ֊ից եւ acme խմբագրիչից։
սա էլ ելատեքստը։
ու տէնց։
#կրթութիւն #նախատիպ #ծրագիր #համակարգիչ #միջավայր #խխունջ #հելիկօ #heliko