2025-02-14-27250354

ես կարծում եմ, որ ամն֊ն՝ որպէս երկիր, հիմա տառապում ա իր իսկ՝ մարդկանց եւ կրթութեան հանդէպ մօտեցումից։

ես նշել եմ, որ ինձ համար շոկ էր իմանալ այն, որ նահանգներում պետական դպրոցը սնւում ա տեղական հարկերից։ հետեւաբար՝ աղքատ թաղում՝ աղքատ եւ վատ դպրոց ա, իսկ հարուստ թաղում՝ լաւ։

տեսականօրէն, աջական արդարացումն այն ա, որ եթէ ուզում էք լաւ դպրոց՝ զարգացէք, փող աշխատէք, եւ կունենաք։

բայց ինչպէս տեսնում ենք՝ էդպէս չի լինում։ զարգանալու համար նախ պէտք ա լաւ դպրոց։

ու ամն֊ում կան լիքը աղքատ եւ անկիրթ եւ յուսահատ մարդիկ։ իրենք չեն գնում ընտրութիւնների, եւ իրենց ոչ մէկ չի լսում։ նրանք լքուած են եւ ոչ մէկ իրենց մասին չի ուզում մտածել։ առաւել եւս որ ընտրութիւններին չեն մասնակցում՝ ասում են՝ խաղը ծախած ա, պայմանաւորուած ա, կամ՝ ոչ մէկի չենք վստահում, կամ «բոլորն են նոյն քաքն են»։

ու էսպէս իսկապէս, բոլորը նոյն վերաբերմունքն ունեն իրենց հանդէպ։ ոչ դեմոկրատները, ոչ հանրապետականները էդ խնդիրը չեն լուծել՝ կան աղքատ, անկիրթ եւ անյոյս մարդիկ։

ու նրանք շատ են։

եւ ահա յայտնւում ա մէկը, որ իրենց սրտով ա խօսում։

զի հա, բոլորից զզուած են, ու հա, պարզ չի ուր են փողերը գնում, ու նաեւ երբ աղքատ եւ անկիրթ ես՝ յաճախ շատ հետաքրքրութիւն չունես, ու կարող ես զբաղեցնել մտքերդ ազգայնականութեամբ։

ու դէ էդ մարդիկ որ երբէք չեն քուէարկել, թրամփին բերում են, իսկ նա ի՞նչ կարող ա անել։ պետական բիւջէից աղքատ դպրոցների՞ն ա աջակցելու՝ չէ, իհարկէ։

իսկ ի՞նչ տայ իրան ընտրողներին։ դէ կը խփի usaids֊ին, զի դրանից էդ մարդկանցից չի պակասի։ չի էլ շատանայ, բայց չի էլ պակասի։ կամ կը վերանուանի ծոցը, որ առհասարակ պարզ չի, ի՞նչ նախագահի գործ ա՝ ծոցեր վերանուանելը, դրա համար աշխարհագրական հիմնարկներ կան։ ոնց որ նոյնիսկ չի սազում նախագահին ոչ իր գործով զբաղուելը։

բայց մարդիկ գոհ են, ասում են՝ ահա՛, տեսա՞ք ոնց ասաց։ զի սրտով ա։ կամ ահա, տեսա՞ք ոնց վերանուանեց։ մե՛նք ենք, ամերիկացինե՛րս։

նման բան եւ ռուսաստանում պուտինն էր ծախում իր քաղաքացիների վրայ դեռ քսան տարի առաջ։ թռան մի պահ ռուս ռազմական օդանաւերը ամերիկեան աւիակրիչի վրայով՝ ինչքա՛ն փիառ արին, տեսա՞ք ինչ լաւն ենք, ինչ կարողացանք անել։

բայց իրականում՝ բա որ խփէի՞ն։ տեսա՞ք ինչ լաւն են՝ չխփեցին։

ինչեւէ, էդ միտքը աղքատ, անկիրթ ազգայնականի չես վաճառի։

ու էսպէս ամն֊ն հիմա քաշուել ա իր իսկ վերաբերմունքից, իր իսկ անտարբերութիւնից։

ու ինձ թւոմ ա էդ դասը պիտի քաղի։

ու տէնց։

#ամն #քաղաքականութիւն #կրթութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ամն  քաղաքականութիւն  կրթութիւն