2025-01-16-26877705

ես դէ ոչ մի բան չեմ կարողանում դիտել, կպչուն֊սեւեռուն կարգչի մէջ բաներ եմ բզբզում, քանի սեմեստրը չի սկսուել։ էնքա՛ն եմ ուզում ինչ֊որ բաներ արուած լինեն, իսկ ամէնը բարդ ա, որ ամէն վայրկեան որ չեմ ծախսել մի քիչ առաջ անցնելու վրայ ափսոսում եմ։

բայց բարի կամքի քայլեր եմ արել, զի չի կարելի չանել, ու մի երկու֊երեք շաբաթուայ ընթացքում դիտեցինք «հարիւր տարուայ մենութեան» երեք էպիզոդ։

էն օրը կիմչիում պրոյեկտում էին գիտաֆանտաստիկ, ակնյայտօրէն ամերիկեան մուլտ, աբօյի հետ պարզեցինք որ «final space»֊ն ա։ ռեժիսորական աշխատանքը դուրս եկաւ, տարբեր ոսպնեակների օգտագործումը, գլիտչերը, կերպարները։ համ էլ ֆոնում զգում էի որ ուզում եմ գիտաֆանտաստիկ մի բան դիտել ու երէկ փորձեցի։

դէ, չուզեցի երկրորդից յետոյ շարունակել։ ջրիկ ա՝ էդ լաւ ա, ունի երեխու համար հաւէս ուղերձներ՝ արդարութեան, ընկերութեան, հոգատար լինելու՝ ինչ֊որ վեհ բաներ ա հաղորդում որ մի կողմից մեր մէջ խորը նստած են էդ պատմութիւնները, ու ձգում են, ու օրինակ կուզէիր երեխադ տէնց արժէքներ սովորի, համարձակ արտայայտուի անարդարութեան դէմ, պաշտպանի թոյլին, չքծնի ուժեղին, եւ այլն։ միւս կողմից «lovable rogue»֊ոտ կերպար ա, ում հետ բոլորս նոյնականանում ենք, ու դեբիլութիւններ ա անում, բայց իրան լաւ կողմեր ունի (կասէր արշակը) որ քիչ քիչ սկւում են արտայայտուել։

բայց երկու էպիզոդ դիտելուց յետոյ զգացի որ իզուր քառասուն րոպէ եմ կորցրել՝ ոչ մտքիս, ոչ սրտիս բան տուեց։ մտածեցի որ ըհը, ոնց կարող էի, փոխարէնը մի տող կոդ գրուած լինէր՝ էլի օգուտ ա։

ուզեցի էդ համը անց կացնել անկապ մուլտի, ու յիշեցի որ անիմէներ կան որ ուզում եմ դիտել։ «memories» դեռ 2020֊ին էի քաշել, բայց էդպէս էլ չէի դիտել։

ապա միացրի առաջին էպիզոդը։ բրեդբերիից թ̶խ̶ա̶ծ̶ ոգեշնչուած ա։ դէ միտքը միայն, այլ ձեւ են գրել լրիւ սցենարը։ բայց իրականացումը շատ որակով ու ճաշակով ա։

շատ։ էսթետիկ հաճոյք կարելի ա ստանալ։ ես քանի անգամ յուզուեցի ու փշաքաղուեցի։ (այլ հարց ա որ վստահ չեմ որ ուզում եմ յուզուել կամ յիշել, բայց անիմէն էդ մասին էլ ա) խորհուրդ եմ տալիս, առաւել եւս քեզ, @shekspir55@xn–69a.xn–99axc.xn–y9a3aq զի դու մեմորիզ.ամ տիրոյթի տէրն ես։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)