կէտից եւ ծմակուտից ահաւոր շատ մարդու ապահետեւեցի։
որ սերուերի լոադը իջեցնեմ՝ ու իջաւ։
ըստ երեւոյթին փայթընական/դջանգօյական socialhome֊ը շատ աւելի ծանր ա աշխատում, քան նոյն կոնտակտների պարագայում՝ mastodon֊ը կամ diaspora֊ն։
չգիտեմ ինչից ա՝ փայթընը ինքն իրանով պիտի որ ռուբիից ու նոդից վատ չաշխատէր։ դէ չգիտեմ, պրոֆայլինգ չեն էլ արել երեւի, որ իմանան որտեղ ա իրան վատ պահում կոդը։
իսկ եթէ նատիւ կոդ լինէր՝ ինչքան էլ վատ գրուած լինէր՝ մէկ ա անհամեմատ աւելի արագ էր լինելու։
ինչեւէ, ապահետեւեցի, որովհետեւ հետեւել էի հանգոյցը հարստացնելու համար։ օրինակ, կէտից լիքը լուսանկարիչ էի գտել, իրանց հետեւել, որ մարդը երբ գայ՝ զգայ որ հանրային հոսքում լիքը լուսանկարիչ կայ, ընտրի ում ա ուզում հետեւել։ մենակ չզգայ։
հիմա ապահետեւեցի մեծ մասին նրանց, ում չէի էլ հետեւի, որովհետեւ իմ սիրած տեսակի նկարներ չեն։ էլի ապահետեւելու մարդիկ կան։
նման մի բան արեցի ծմակուտից՝ փաստացի իմ անձնական հանգոյցն ա, մի ընկեր ունեմ լոկ, որ օգտւում ա իրանից մէկ էլ։
շնորհակալութիւն իրան։
իսկ կէտում մէկ ա շարժ չկայ, ո՞ւմ համար եմ հետեւել ու ռեսուրս ծախում։ էդ դառնութեամբ չեմ գրում։ ինձ դուր ա գալիս, դէ, ինչքանով որ հնարաւոր ա փայթընով ու դջանգօյով վատ գրուած մի բան, որ նաեւ ջս ա էջում օգտագործում ու առանց դրա չի աշխատում, դուր գայ, թերութիւններ ունի, բայց եղածից դա եմ ընտրել, լաւ կողմեր էլ ունի՝ օրինակ դուրս գալիս ա որ նշաձեւով ա լինում գրել, տեքստ տեղաւորել, յետոյ նկար, յետոյ տեքստ, յետոյ նկար։ մաստոդոնը օրինակ պարզապէս թոյլ ա տալիս գրառմանը կցել նկարներ՝ կոնկրետ չորս հատ։ ու չի լինում տեքստի մէջ նկարներ դասաւորել որ պատմես մի բան, ու նկար դնես ճիշտ տեղում։
ինչեւէ, դեռ որ սա էի ընտրել, մի ձեւ աշխատում ա։
ու կարեւորը՝ սերուերի լոադը իջեցրի, ու հիմա դջանգօյի հերթերում շատ բան չի կուտակւում, առհասարակ էլ բան չի կուտակւում։