2024-11-18-25938535

քանի որ տան կողմերում քարտով չեմ վճարում, կանխիկ չունէի, ու ջերմուկ էի ուզում, մինչ մեքենայ նստելը մօտակայ խանութին մօտեցայ, որ մի երկու շիշ վերցնեմ։

ինչ֊որ գեադոտ տղամարդիկ էին, որ վաղուց չեմ տեսել նման մարդկանց, բաւական տհաճ ինձ համար։

հարցրի՝ ապակէ շշով ջերմուկ ունե՞ն, մօտեցայ վերցրի սարնարանից, տեսել էի նախապէս որ վճարային տերմինալ ունեն, ասացի որ քարտով եմ վճարելու։

ասաց՝ քարտով թանկ ա լինում։

ես պատկերացրի արդէն որ մի բան էն չի։ բայց ձեւացրի թէ զարմացայ։

ասաց՝ քարտով միջնորդավճար կայ՝ քսան տոկոս։

ես գիտեմ որ կայ բանկի միջնորդավճար, բայց գրեթէ համոզուած եմ որ քսան տոկոս չի։

իսկ քսան տոկոսը գիտենք ինչն ա՝ աահ֊ն ա՝ աւելացուած արժէքի հարկը։

այսինքն էդ մարդը հարկ չի տալիս, ու ապրում ա։ ըստ որում իր խանութը կառավարութիւն սպասարկող հիմնարկի հէնց կողքն ա։

ես չգիտէի որ տէնց բաներ դեռ կան։

ասացի՝ հա թող թանկ լինի։ երկու շիշ ջերմուկը հաշուեց 480 դրամ։ քարտով վճարեցի, գնում էի, ասաց՝ չէքը։ գուցէ զգաց որ ուզում էի հարկը վճարուի։ բայց դէ երբ քարտով ես վճարում, արդէն էական չի չէք պահանջելը։ իսկ գուցէ մտածեց որ ինձ հէնց չէքն ա պէտք որ վերադարձնե՞մ յետոյ այդ ծախսը։ ասացի՝ դէ վճարեցի արդէն, զի երբ քարտով ես վճարում, հարկը չի կարող թաքցնել։

լաւ, բայց դրական նոտայով աւարտեմ՝

մօտակայքում կայ սիրիահայերի մեքենայ լուանալու տեղ։ իրանք, ինչպէս միշտ սիրիահայերը՝ քաղաքակիրթ են, ջերմ, եւ ազնիւ եւ մեքենան լուանում են, մեքենայի մէջ արդէն «չէքը» թողնում են։ գինը դրանից իհարկէ չի բարձրանում։ նոյնիսկ իրենց մօտ աւելի էժան ա, քան սովորաբար։

չեմ իմանում ինչ են (էին) սովէտահայերը էդքան դախ։ եւ էդքան փակ ու վատ երկրում ոնց իրանն ա՝ հայերը շատ լաւն են, եւ էդքան ահաւոր երկրում ոնց լիբանանն ա։ միայն սովէտում են տէնց ահաւորը դարձել։ :/ ու մենք չունենք ուրիշ հայաստանի հանրապետութիւն՝ միայն սովէտական հանրապետութեան ժառանգն ունենք։ ինչի պատճառով սդ֊ի նախագահը՝ կոմկուսի մարդ էր։

ինչի պատճառով երկու նախագահները կոմերիտմիութիւնից էին։

իսկ մի նախագահն որ սիրիահայի որդի էր՝ թէկուզ եւ կոմունիստ սիրիահայի՝ ամենալաւ ժառանգութիւնն ա թողել։ բայց աւաղ՝ կոմերիտականներին։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)