2024-09-21-25118724

ուրեմն խօսում էինք, ու նա ասում էր, որ էս դախ գործերը տտ֊ական հաւէս չունի անելու, ու սրանով֊նրանով ա հետաքրքրւում։

ասացի՝ դէ դա հետազօտական աշխատանք ա, իսկ արդիւնաբերութիւնում սովորաբար r&d ա կոդւում, բայց r֊ի մաս չկայ կամ չնչին ա։

ու գիտակցեցի, որ ասում ենք՝ «հայկական տտ», բայց ո՞ւր ա հետազօտական մասը։ ուրիշ մասնագիտութիւնների մարդիկ, գիտեմ նրանց, աշխատում են էս կամ էն հետազօտական ինստիտուտում։ մէկը ֆիզիկոս ա, մէկը մոլեկուլար կենսաբան ա, մէկը նէարդաբան։ դէ՝ մեզ մօտ համալսարաններում սովէտի ժամանակուանից ընդունուած չեն հետազօտութիւնները, դրա համար առանձին հիմնարկներ էին։

նրանք աշխատում են ինստիտուտում, ունեն պետական աշխատավարձ, դիմում են գրանտերի, փորձում են օգտակար բան անել։

իսկ տտ֊ում էդպէս չի՝ մենք ունենք հետազօտական ինստիտուտ, բայց իմ իմանալով էնտեղ բնաւ այնքան աշխոյժ չի, ինչպէս այլ հետազօտական ինստիտուտներում։ այսինքն՝ ես դրա մասին ոչ մի բան չեմ լսել ոլորտի մէջ լինելով, իսկ այլ ոլորտների հետազօտական աշխատանքների մասին պարբերաբար լսում եմ։

ակներեւ պատճառն այն ա, որ տտ֊ում փող կայ։ ու մարդիկ զբաղուածութիւն ունեն։ իսկ երբ ուղիղ փող վաստակելու միջոց չկայ, մարդիկ կամ չեն ընտրում այդ մասնագիտութիւնը, կամ ընտրում են, իմանալով որ հետազօտական աշխատանք են անելու։ տտ֊ն ընտրում են աղքատութիւնը յաղթահարելու համար։ բանուորութիւն անելու համար, ոչ թէ ամպերից վերեւ սաւառնելու ու երազելու։

այնպէս մեզ մօտ ինստիտուտը կայ, բայց ոնց որ defunct վիճակում ա։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)