2024-08-27-24787078

մէկին հանդիպեցի, պատմեց որ շատ ա սիրում «գուգլ ֆոտոս» սերուիսն ու որ կարողանում ա առանց որակի կորստի այնտեղ վերբեռնել արդէն նկարների եւ վիդեօ նիւթերի պետաբայթեր։ ու ձեւը կիսեց՝ յիշո՞ւմ էք, կային նեքսուս մակնիշի հեռախօսներ, յետոյ գուգլն արեց արդէն լրիւ իր պիքսել մէկը։ ու այն մարկէտ անելու համար ասել էր, որ դրանով արուած նկարները «գուգլ ֆոտոս» կարելի կը լինի վերբեռնել, «դրայւ»֊ից չի պակասի, ու նկարները չի սեղմի՝ որակ կորցնելով։

ես մտածում էի՝ էդ հնարաւորութիւնը կայ բոլոր պիքսելների համար, բայց պարզուեց, որ նոյնիսկ երկորդի համար արդէն հասանելի չի։

ու պարզւում ա, մարդիկ կան, որ գտնում են պիքսել մէկ հեռախօսներ, ցանկալի ա 128գբ տեղ ունեցող, ու դրանց մէջ են լցնում իրենց նիւթերը։ իսկ հեռախօսից յետոյ վերբեռնւում ա «գուգլ ֆոտոս»։ ու էդպէս ստանում են անլիմ տեղ եւ առանց որակ կորցնելու։

ես ճշտեցի, արդե՞օք նա փոխում ա նկարների մետադատան։ ասաց՝ չէ։

ըստ երեւոյթին, պարզապէս էդ հեռախօսների միջի յաւելուածի վարկածը ինչ֊որ բանալի ունի, որ թոյլ ա տալիս էդպէս վերբեռնել։

ասացի, որ ես եթէ ես նման բան անէի՝ կը փոխէի ֆայլերի մետադատան՝ էնտեղ կը գրէի որ խցիկը պիքսելն ա։ որովհետեւ հնարաւոր ա գուգլում սկրիպտ աշխատեցնեն՝ որն օրինակ ստուգի ինչ խցիկ ա, ու սկսի փոքրացնել նկարները, եթէ պիքսել մէկ չի։ ճիշտ ա, կարող ա էդ սկրիպտը բացի մետադատայից, օրինակ ֆայլի չափն էլ նայի։ բայց ամէն դէպքում, գուցէ օգնի, գուցէ էդ ստուգումը չանեն։

նա էլ ասաց՝

— չէ, գուգլը իրաւունք չունի էդպէս անել։ ես համաձայն եմ որ նոր վերբեռնածները կարող ա սկսի մի պահ փոքրացնել, եթէ պիքսելի խցիկով չեն արուած։ բայց հները իրաւունք չունի։

ասում եմ՝ ի՞նչ իրաւունք։ քեարթերը շատ լաւ խօսք ունեն՝ «կարում ա՝ անում ա»։ իր ձեռքը չի՞։ ի՞նչ տեղ ունես բողոքելու։ մինչ էսօր որ թողել են՝ պարզապէս էդքան չեն խորացել, որ չթողնեն, ալարում են մատը շարժել։ եթէ պէտք լինի՝ միշտ պատճառաբանութիւն կը գտնեն՝ կասեն ձեր սպասարկման որակը լաւացնելու նպատակով ա արւում։ (:

ու տէնց։

#ամպ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ամպ