2024-08-22-24715227

սա փաստացի, շարունակում ա քննարկումը, որ սկսուել ա էստեղ

ինձ համար էսպիսի քննարկումն առաջին հերթին քաղաքական ու հոգեբանական ա, ու յետոյ նոր տեքնիկական։

քաղաքական՝ որովհետեւ, օրինակ՝ կայ photoshop որը շատ պրակտիկ ա օգտագործել, այն աւելի արագ ա աշխատում, ունի էսինչ հնարաւորութիւններ։ ու կայ gimp, որն ազատ ա, բայց այն օգտագործելը շատերն էդքան էլ պրակտիկ չեն համարի։ քաղաքական ընտրութիւնը՝ պրակտիկ ընտրութիւն չի, այլ արժէքային ու նաեւ հոգեբանական։

(երբ գործը վերաբերում է ընտանիքի պատուին՝ փողի մասին զրոյցներն անտեղի են։ մաֆիայի բոսս)։

հիմա հոգեբանական բաղադրիչի մասին։ թուանշային գործիքները մեզ տուեցին նկար խմբագրելու աննախադէպ հնարաւորութիւններ։ ու մենք սկսեցինք օգտուել դրանցից՝ էնքան, որ չնայած մարդկանց զգալի մասը օկ ա դրա հետ, մարդկանց մի այլ մաս՝ չափից շատ կուշտ ա գերխմբագրուած եւ գերմշակած լուսանկարներից։

դրա պատասխաններն են՝ թոյլ սենսորներով հին «փոյնթ ընթ շութ» խցիկները, կամ ժապաւէնային լուսանկարչութիւնը։ ուր, եթէ նախկինում, սքանից կը ջանային մաքրել փոշու մասնիկը, ապա էսօր՝ կը թողնեն։ ուր, եթէ նախկինում գնահատւում էր «ֆայն գրէյն» — մանր հատիկներ եւ յստակութիւն՝ ապա այսօր մարդիկ հէնց այդ նկատելի հատիկների պահանջն ունեն։

նման բան եղաւ նրանից յետոյ երբ երաժշտական թրեքերի արտադրութիւն մտաւ թուանշայսին «ռեմասթերինգ»։ մարդիկ որ լսում են lp֊ներ, լսում են նաեւ էն պատճառով որ դրանց որակն այնքան վատն ա, որ թուանշային ձեւով ռեմասթէր արուած թրեք պահել չի կարողանում։ եւ դրանց համար այլ ձեւ են մասթեր անում։

նմանապէս, իմ կարծիքով, ջեմինիին ձգտելու պատճառներից մէկը՝ գերհագեցած գոյներով ուեբն ա։ պայմանական եմ ասում՝ դա եւ ֆրէյմուորքներն են, եւ կլիենտի կողմից ֆաներ պտտեցնող հազարաւոր ջս֊ներն են, եւ ամենուրէք անխուսափելի թրեքինգը։

ու էստեղ էական չի՝ լաւն ա ջեմինին տեքնիկապէս, թէ ոչ։ էական ա որ այն էսօրուայ ուէբի լրիւ հակառակն ա։ ու պատահական չի որ զուսպ հակառակը չի՝ լրիւ հակառակն ա։

չկայ կլիենտի կողմից սկրիպտինգ, չկան քուքիներ, չկայ նոյնիսկ նկար ներդնելու հնարաւորութիւն (նկարը ֆայլից չի տարբերւում), յղումը պէտք ա լինի առանձին տողում, ու նոյնիսկ բացակայում են նշաձեւում գոյութիւն ունեցող թաւատառն ու շեղատառը։

այս ամէնը՝ նաեւ gemtext հնարաւորինս հեշտ պարս անելու համար ա։

քամին շարունակում ա՝

>իր տեխնիկական հիմքերը նվազեցված են այնքան, որ խոսքն արդեն պարզության եւ քչի մասին չէ, այլ պակասի։

ես այնպիսի մարդ եմ, որ հակուած եմ նկատել պակասի առաւելութիւնները։ ու կարծում եմ՝ պատահական չի, որ նկարիչներին սովորեցնում են նախ պատրաստել գունապնակ, յետոյ նկարել այդ եղած գոյներով։ այսօրուայ սպառողական հասարակութեան մարդու համար դա լինում ա շոկային՝ չէ՞ որ գոյութիւն ունեն այնքա՜ն շատ գոյներ, ինչի՞ սահմանափակել քեզ։ իսկ երբ սկսնակ նկարչի մօտ դա էլ լաւ չի ստացւում, նրան խորհուրդ են տալիս կրճատել գոյների քանակը՝ ոչ թէ մեծացնել։ օրինակ ընտրել այս չորս գոյնը։

նոյնը երաժշտութեան մասին կարելի ա ասել։ չէ՞ որ ձայնի բարձրութիւնը (ոչ ուժգնութիւնը) անընդհատ ա ու հարուստ։ ինչի՞ սահմանափակել քեզ դիսկրետ՝ 7 + 5 նոտաներով։

այս դիտարկումները կարող են թուալ մակերեսային։ բայց ես, կամ իմ պէս մարդը, եթէ համոզուած էլ չի, բայց զգում ա, որ generic֊ների կամ exception֊ների բացակայութիւնը՝ դրական բան ա, ոչ թէ բացասական։

չունես հնարաւորութիւն՝ չունես դրա հետ կապուած խնդիր։ այդ մօտեցումը որ չափով իրականացնել՝ քննարկելի ա, բայց մօտեցումն ինձ հարազատ ա։ ջեմինին բաւական ծայրայեղ չափն ա վերցրել։ կամ մեզ էդպէս ա թւում, որ ծայրայեղ ա։ զի մենք gopher չենք օգտագործել, բայց մինչ էսօր մարդիկ կան որ օգտագործում են։ ու միայն հին մարդիկ չէին։

ու նոր ջեմինիին մարդիկ կպնում են՝ ու դա ա կարեւոր։ ես կպնում եմ։ ու թող լինի հինգ մարդ որ օգտագործում ա ջեմինի (ոնց որ մի քանի հազար կապսուլ գոյութիւն ունի եւ չնայած ջեմինի թողած երեւացող մարդիկ կան, կապսուլների քանակը միայն շատանում ա), յետո՞յ ինչ։ հաղորդակարգը հեշտ ա իրականացնել, ծրագրակազմը բարդ չի մէյնթէյն անել՝ ես միշտ կունենամ ջեմինի ներկայութիւն։ էսօր միայն մտածում եմ այն մասին, ինչպէս անել, որ norayr.am տիրոյթում լինի միայն ջեմինի, որը նաեւ խնդիր չի՝ թող երեւայ http proxy֊ով՝ օրինակ kineto֊ով ուէբի աշխարհում։

ինձ տանում ա էն որ հաղորդակարգը հեշտ ա իրականացնել։ ու մտահոգում ա էն որ tls֊ը՝ գուցէ եւ հեշտ չի իրականացնել։

ես կարծում եմ որ rust֊ը վատ լեզու չի ու գուցէ դրական քայլ ա c++֊ի համեմատ։ բայց rust֊ն իմ լեզուն չի, զի ինքը շատ հեռու ա պարզ տէք լինելուց։ անչափ։ այդ մասին վերջերս գրել եմ՝ gcc֊ն էլ ա հեռու, բայց tcc֊ն հեռու չի։

ինձ համար պասկալը զիջում ա օբերոնին հէնց այն պատճառով, որ նրանով կայ արտայայտուելու աւելի զանազան հնարաւորութիւն։ ու ես ինձ մխիթարում եմ նրանով, որ օկէյ, freepascal֊ն ունի turbo pascal 7֊ի ռեժիմ, որն ընդհանուր առմամբ փոքր ա ու ամէն ինչի համար բաւական։

այսպէս կարելի ա մտածել ուէբի ենթաբազմութիւնների մասին։ ու դա վատ միտք չի։ կարծես նոյնիսկ նման նախաձեռնութիւն հանդիպել եմ։

բայց այդ html֊ի ենթաբազմութիւնը հաշուի առած չի ոչ մի դիտարկչի կողմից։ netsurf֊ը ցոյց ա տալիս այն ինչ կարողանում ա, անկախ էդ մարդկանց գրածից։ մնացածն էլ՝ ջանում են ցոյց տալ ամէն ինչ։

կարելի էր որպէս ստանդարտ ընդունել netsurf֊ը, ու ես դա կընկալէի՝ բայց ինչի՞ դա։ ինչի՞ ոչ dillo֊ն։ ինչի՞ ոչ links֊ը։

freepascal֊ի դէպքն աւելի լաւն ա, որովհետեւ այն ֆիքսել ա պասկալի պատմական զարգացումների էտապները։ ու լեզուն «զարգանալով» պարտադիր չի որ լաւացել ա։ tp7֊ի ռեժիմը այդ պատմական կէտերից մէկն ա։ iso ռեժիմը՝ լրիւ տարբեր ճիւղի ու ոչ կոմերցիոն աշխարհի տրամաբանութեամբ զարգացում ա։

իսկ ուէբում անիմաստ ա օգտագործել հին ստանդարտները, որովհետեւ նոր ստանդարտները բացի չաղանալուց, լաւացումներ էլ են բերել։ ոչ էլ կայ web֊ի ոչ կոմերցիոն ստանդարտ։ պասկալի բախտից ա որ իր iso կոմիտէում նստած չեն մարդիկ որոնց «հացն ու ջուրը» գալիս ա լեզուն հնարաւորինս վատ նախագծուած պահելուց եւ դարձնելուց, ինչպէս դա ստացուեց c++֊ի դէպքում։

ու երբ ես համեմատում եմ գօ֊ն օբերոնի հետ՝ ինձ տանում ա օբերոնի չոր լինելը, ու օբերոնի այդ յարմարաւէտութիւն չունենալը։

նոյն ձեւ ինձ տանում ա ջեմինիի չորութիւնը։

>չկա որեւէ թարմ կամ մտածված տարբերակ սերտիֆիկատները վավերացնելու։

վալիդ հարց ա։ մենք դարերով սովորեցրել ենք մարդկանց, որ չսեղմեն անվստահելի սերտիֆիկատ անտեսող կոճակը, ու հիմա էսպէս։

ես կրիպօ֊ից լաւ չեմ հասկանում, բայց ինձ դուր չի գալիս solderpunk֊ի tls ընտրելը, եթէ այն իսկապէս բարդ ա իրականացնել։ միւս կողմից, ոնց որ թէ այլ համեմատելի լուծում չկայ է՞լ։ ոմանք էլ ասում են՝ սա ու սա իրականացնես, կը մնայ սա՝ էդքան էլ բարդ չի։ գուցէ եւ ճիշտ են։ ապա ոչինչ։

սերտիֆիկատների մասին՝ էսօր դա խնդիր չի, ու չեմ կարծում որ խնդիր կը լինի ջեմինի աշխարհում՝ օգտուողների մշակոյթի պատճառով։ բայց ամէն դէպքում, ես ջանում եմ չմոռանալ իմ ուէբի սերտիֆիկատները երբ թարմանում են, նաեւ ջեմինիի սերտիֆիկատը թարմացնել, որ այն լինի pki ձեւով տրուած։

բայց եթէ ինձ հարցնէք՝ կարծում եմ որ աւելի լաւ կը լինէր մենք ինքներս մեզ կրթէինք եւ ձեւաւորէինք web of trust։ բայց օկ ա, pki֊ն էլ ա աշխատում։

եւս մի մտահոգութիւն, որ արտայայտուած էր՝ կլիենտի այփին երեւում ա սերուերին։

դէ հա, պիտի երեւայ։ application layer հաղորդակարգի խնդիրը չի դա, կարծում եմ։ պիտի լուծուի աւելի ցածր մակարդակում, կամ tcp֊ի փոխարէն մի այլ բան լինի, կամ vpn ա պէտք օգտագործել։

>ջեմինին շարունակում է ընդհանուր մոտեցումը խնդիրներ չլուծելու եւ նախագծված չէ զարգանալու համար։

զարգացում բառը նոյնպէս էնքան ա շահագործուել եւ փառաբանուել, որ ես դրան աւելի շատ նեգատիւ վերաբերմունք ունեմ։ ես զգում եմ որ պակաս կայ ոչ թէ զարգանալու այլ մի պահ շունչ քաշելու ու տեղները հանգիստ վեր ընկնելու։

տարբեր այլ տեքնիկական քննարման փոխարէն ես կասեմ՝ ինչեւէ, դա չի էականը։ էականը քաղաքական քայլն ա։ էականը՝ էս խաղի մէջ չմասնակցելն ա, ու էն խաղի մէջ մասնակցելը։

չեմ կարող իհարկէ ուէբից հրաժարուել։ ու չեմ կարող լինուքս չքշել։

բայց կարող եմ հնարաւորինս լինուքսի վրայից օգտագործել օբերոն օհ, ու շատ իմաստ չեմ գտնում որեւէ բան գրելու մէջ, եթէ ջանքս գնում ա ոչ օբերոնով գրելուն։ ու դա էլ ա քաղաքական սթէյթմենթ։ դա իհարկէ յաճախ անյարմար ա։ միակ կոմպրոմիսները որ ես ինձ թոյլ եմ տալիս՝ պասկալն ու մոդուլաներն են՝ վիրտը 18֊ի հարցազցոյցում ամէն դէպքում դրական գնահատական էր տուել նրան, որ որոշ ժամանակ պասկալը բաւական մէյնսթրիմ վիճակում էր՝ ասում էր՝ գիտէի որ բացառութիւն ա որն էլ չի կրկնուի։

ու գուցէ գօ֊ն աւելի լաւն ա, քան պասկալը։ (չնայած փաթեթային կառավարիչը շատ զզոեւլի ա աշխատում)։ բայց գօ֊ն կորպորատիւ ա ու ես այն lowtech չեմ ընկալում։ իսկ freepascal֊ը ընկալում եմ։

զի երբ այն աշխատեցնում ես, գրում ա՝

Free Pascal Compiler version 3.2.2 [2024/06/05] for x86_64
Copyright (c) 1993-2021 by Florian Klaempfl and others

մարդու մասշտաբի ա։ ակնյայտօրէն։ ֆլորիանի եւ ընկերների։

մասիւ աւտորիտար բարձրայարկ չի։

կան մարդիկ որ գրում են, ու ես ունեմ կարդալու բան։ ploum.net֊ին ես երեւի չէի իմանայ եթէ ջեմինին չլինէր։ ու եթէ ploum֊ը գրում ա ջեմինի֊ում, ես ինքս ինձ շատ վատ եմ զգալու, ու դավաճանած ինքս ինձ, եթէ ջեմինիում չգրեմ։ ու այո, ploum֊ը նաեւ պրոքսի ա անում նոյնը դէպի http՝ լաւ ա անում։ պէտք չի կապը կտրել։

բայց ես ինձ դնում եմ էշի տեղ ու ուղարկում եմ մարդկանց gemini յղում, երբ բան եմ կարդում որ կուզէի կիսել։ տարբեր մարդիկ տարբեր ձեւ են պատասխանում՝ ոմանք ասում են՝ չի բացում յղումը։ աստուած ձեզ հետ։ ոմանք էլ սովորում են որ իրանց իմացած http/html֊ից բացի այլ բաներ կան։

ու քանի ploum֊ից խօսեցինք, եւս մի անգամ տարածեմ իր տեքստերից մէկը՝ gemini://ploum.net/2023-07-06-stop-trying-to-make-social-networks-succeed.gmi

շատ էմոցիոնալ եմ գրել ու քիչ տեքնիկական։ ու ասեմ ինչի՝ ես չեմ կարող այլ ձեւ մտածել, որ երբ մարդիկ անում են ռացիոնալ ընտրութիւն եւ փաստարկում են այն՝ նրանք ունեն բաւական խորը արմատաւորուած սթէյթ, որը իրականում ստիպում ա այդ ընտրութիւններն ու փաստարկումներն անել։ ու ես էլ իհարկէ բացառութիւն չեմ։

ես փորձել եմ հասկանալ ինչի եմ ես հակուած էսպիսի կամ էնպիսի բաների։ այլ մարդիկ կարող ա ունենան նման կամ ոչ նման պատճառներ։ բայց ջեմինին կայ ու կը լինեն մարդիկ որ ինչ֊որ պատճառներով այն կօգտագործեն։ ու դա ամենակարեւորն ա։

դեբի՞լ ենք։ գուցէ եւ այո։

պարտադիր չի բոլորը խելացի լինեն։

ու տէնց։

#ջեմինի

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ջեմինի