2024-08-15-24630976

ինչքան մտածել եմ, աւելի ու աւելի եմ համոզուել որ կլիենտի կողմից սկրիպտային լեզու աշխատեցնելը, ու դիտարկիչից վիրտուալ մեքենայ սարքելը՝ ի սկզբանէ սխալ էր։

այլընտրա՞նք։

մի տարբերակ՝ յատուկ յաւելուած ամէն ինչի համար՝ որը կրկին աշխատում ա քո կարգչի վրայ։ ուրիշի ծրագիր։ որն աւելի լաւ չի, քան դիտարկիչի միջի ջս֊ը։ զի դիտարկիչը գոնէ բաց հարթակ ա։

ուեբը էս ձեւով գնաց, որովհետեւ ծնուել ա http֊ից, որը նախատեսուած չէր միշտ կապի մէջ լինելու համար։ ու միշտ կապի մէջ լինելը իրան աւելացրել են նոր՝ ուեբ սոքէթներով եւ այլն։

ինձ թւում ա կորէկտ լուծումն այն ա որ ուրիշ մարդու կոդ քո համակարգչի վրայ չաշխատի։ ոչ sandbox֊ի մէջ, ոչ vm֊ի։ ոչ մի ձեւ չաշխատի։

բա խնդիրը ո՞նց լուծել։

տերմինալ֊ով։ կոնսոլով։ bbs֊ով։

ի՞նչ ա տերմինալը։ դա ինչ֊որ սարք ա (կամ սարքի էմուլեատոր) որը ստանում֊ուղարկում ա նիշ։ նիշ սեղմեցիր՝ ուղարկեց սերուերին։ սերուերը նիշ ուղարկեց՝ ցոյց ա տալիս։

էսպէս աշխատում էր bbs֊ը։

ինչի՞ մենք էսօր չենք ուզում օգտագործել bbs՝ մէ մարդկանց մեծ մասը։ որովհետեւ սովոր ենք մեր ժամանակակից ինտերֆէյսներին՝ կոճակներին, փոփափ մենիւներին, կոմբօ բոքսերին՝

ես այդ մասին մտածել եմ էն օրուանից, երբ սանդրա բալոքով ֆիլմ էի տեսել, ուր նա կարգիչով պիցցա էր պատուիրում, ինչ֊որ հատուկ ծրագրով։

ու մտածում էի՝ ի՞նչ ա դա։ յաւելուա՞ծ։ դէ էն ժամանակ յաւելուածներ չկային։ մտածում էի՝ չլինի՞ ամէն բանի համար առանձին ծրագիր ա։

ու մտածում էի՝ ինչ ճիշտ կը լինէր նկարել մեր էկրանին, բայց միայն նկարել։ ոչ կատարուել։ զի չգիտես ում կոդն ա կատարւում ու ինչ ա անում։ իսկ sandbox֊ի միջից պարբերաբար փախուստներ են լինում։

պէտք ա կլիենտի կողմից ոչ մի կոդ չկատարուի։

ու ահա լուծումը որ առաջարկում եմ, ու կը փորձեմ իրականացնել։

ծրագիր, որը ոչ թէ նկարում ա սերուերի վրայի կոնտրոլները, այլ օգտագործում եղածները։ մենք արդէն ունենք օհ ու այն արդէն գիտի ինչպէս նկարել կոճակ։ ու փոփափ։ ու ամէն ինչ։

սերուերից իրան ասւում ա՝ էստեղ դիր կոճակ, ինքը դնում ա։ երբ կոճակին սեղմում ենք՝ սերուերին ա ասում՝ սեղմեցին։

ո՞նց ա դա կատարւում՝ կարծում եմ՝ սերուերը xml ա ուղարկում էդ ծրագրին, ծրագիրը ըստ դրա new ա անում էն բոլոր կոնտրոլները որ պէտք են։

մէկ էլ ինչպէս ամենասկզբից նշեցի, պէտք ա անընդհատ կապ սերուերի հետ։ ու ուեբի դիզայնը եկել ա նրանից որ սերուերին յայց տաս, ինքը քեզ նիշք վերադարձնի։

ու էդ մօտեցումը ի սկզբանէ թերի էր նրա համար ինչ յետոյ դարձան ուեբ ափերը։

մարդիկ շփւում են, ու շփումը՝ չաթ ա անգլերէն։ չաթի համակարգից պիտի սրան գայինք։

եւ մենք ունենք ընդլայնուող չաթի համակարգ՝ xmpp։

ու գիտէ՞ք ինչ ա ստացւում՝ քեզ էլ պէտք չի իրական այփի որ դու ունենաս ծրագիր ինտերնետում։ քեզ պէտք ա կպնել ինչ֊որ սերուերի։ սերուերը միջնորդ ա՝ ինչպէս եւ պիտի լինէր միջնորդ։ քեզ այլեւս պէտք չի քո «կայքը» պահել իրական այփիի տակ՝ սերուերի վրայ։

քեզ պէտք ա ունենալ այն ու ունենալ միջնորդ, որը ռաութ կանի դէպի քեզ, եւ քեզնից։ որը ոչ մի կոնտրոլ նաեւ չունի քո տուեալների վրայ։ ինքը զուտ ոնց որ nat ու reverse nat անի։

ու դա իսկապէս կը ժողովրդավարացնէր համացանցը։ ու կը դարձնէր այն շատ լաւը։

սերուեր ստեղծիր քո տան կարգչում առանց իրական այփիի մասին մտածելու։ ucom֊ը իրական այփիի տրաֆիկի արագութիւնը չէր սահմանափակի։

ու տէնց։

աւելի պրակտիկ, էն xmpp իրականացման մէջ, որ ես տեսնում եմ, դու ոչ թէ գրում ես ծրագրիդ մէջ uri՝ gemini://orderpizza.tld այլ գրում ես՝ orderpizza@pizzeria.am

ինքը փուշ ա անում xml քեզ, բայց քո կարգչի վրայ ոչ մի բան չի աշխատում։

ու տէնց։

կարծում եմ դա ա ինչպիսին պիտի դառնար համացանցի զգալի մասը, որ էսօր ուեբն ա զբաղեցնում։

#նախագծում #համացանց

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ նախագծում  համացանց