2024-08-07-24514105

էդ green rock֊ի պանելում որ խօսում են՝ պէտք ա էս կամ էն շէնքը, թէ չէ, ես այդ մասին միտք ունեցայ, երբ լսում էի շուէյցարահայ ճարտարապետի հետազօտութեան մասին զեկոյց՝ բաւական չաղ մասթերս աշխատանք ստացուեց։

եթէ էսինչ շէնքը՝ ասենք, իջեւանի շուկան, կառուցուած լինէր մասնաւոր ներդրողի կողմից, եթէ նա ընտրէր ճարտարապետ, վճարէր իրան եւ շինարարներին, իրա որդիներն ու թոռները էդ շէնքը կը գնահատէին։ էդ շէնքը հասել ա ինչ֊որ մէկին, որ դրա հետ կապ չունի։ այն չի կառուցել պապդ, քեզ էլ չի սովորեցրել ինչ֊որ բան իր արժէքներից։ քեզ համար էդ շէնքը մենակ շահոյթ ստանալու միջոց ա։

ինձ դժուար ա հաւատալ, որ գործարարի համար ինչ֊որ հանրային նշանակութիւն ունեցող մի բան աւելի կարեւոր կը լինի, քան իր անձնական շահը։

էդ պատճառով էլ կապիտալը կարգաւորւում ա՝ էս կամ էն ձեւով, բայց կարգաւորւում ա նոյնիսկ ամն֊ում։ էս պահին գուգլն ու էփլն էլ են դատերի մէջ։

բայց վերադառնանք էն հարցին՝ պէ՞տք ա մեր հանրութեանը էդ իջեւանի շուկան, տեսնո՞ւմ ա դրա մէջ արժէք, թէ՞ չէ։ կամ թէկուզ նոյն «ռոսիա» կինօթատրոնը։

ինձ թւում ա՝ չի կարող տեսնել։ ինձ թւում ա՝ օտար են մեզ եւ զուարթնոցը, եւ կուկուռուզը, եւ ամէնը, ինչ «տրուած» ա սովէտի կողմից։ էն ինչ չի բխել էդ մարդկանցից։

ու այո, շատ հաւանական ա որ առանց սովէտ, չէր լինի կուկուռուզը, զուարթնոցը, եւ ռոսիան։ գուցէ։ չգիտեմ։ որովհետեւ вхутемас֊ում կային սովորող հայեր, ու գուցէ էլի էնտեղ սովորէին, գային, եւ ինչ֊որ բաներ անէին։ նոյնիսկ գուցէ չհետապնդուէին կոնստրուկտիւիզմի համար։ իսկ գուցէ կոնստրուկտիւիզմի պահանջարկ չէր լինի։ ինչպէս եւ չեղաւ սովէտում՝ 1928֊ից յետոյ։ շատ փոփոխականներից ա կախուած։

բայց դիցուք չէր լինի պահանջարկ։ էն ինչի պահանջարկը կը լինէր՝ կը լինէր մարդկանց կողմից գնահատուած։ ե՛ւ տէրերի կողմից, ե՛ւ հանրութեան։ որովհետեւ ժողովրդավարութիւնը դրսից բերել չի ստացւում, ու ճաշակն էլ չի ստացւում։ ու իզուր են ազգայնամոլներն անհանգստանում արեւմտեան ազդեցութիւնից էլ։

հոգեբանը չի կարող մարդուն համոզել էսպէս կամ էնպէս անել։ մարդը ինքը պիտի ուզի ինչ֊որ բան անել, որ անի։ ու նա պիտի ուզէր էսպիսի շէնք կառուցել, յետոյ չհաւանէր, քանդէր, մի այլ ձեւ կառուցէր, յետոյ գուցէ էլի մի քանի անգամ, որ զգար որ դա իրանն ա։ որ իր հետ կապ ունի։ մարդու համար պատմութիւնն ա կարեւոր, բայց ոչ իր ստրկութեան պատմութիւնը։ դա մարդը չի ուզում յիշել։ ոչ մէկ չի ուզում յիշել ոնց էին իրան պարտադրում ինչ֊որ բաներ։ թէկուզ եւ լաւ բաներ։

ու ոչ մի սարսափելի բան չէր լինի, կարծում եմ։ կարծում եմ, երեւանը շատ աւելի լաւ քաղաք կը լինէր առանց սովէտի ազդեցութեան։ այո, թող լիքը բան չլինէր։ բայց այն կը լինէր շատ աւելի օգրանիկ, կենդանի, եւ պակաս պաշտօնական եւ կապ չունեցող։ ես շատ աւելի կը սիրէի էն երեւանը։ զարմանալի ա, որ էս երեւանում գոնէ մարդկանցից շատ բողոքելու բան չունեմ։ հիմնականում՝ որ ահաւորն են, երբ մեքենայ են վարում։ դա էլ փոխւում ա, չեմ կարող չասել որ փոխւում ա։ ու դա էլ, ինչպէս նախորդ գրառման մէջ նշեցի՝ նաեւ դիզայնի, նախագծման խնդիր ա։

ու տէնց։

#քաղաք #երեւան

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաք  երեւան