էսօր գնացել էի բագրեւանդ, «ինժեներական քաղաք» ինչ֊որ կարճ գործով՝ գործը տեւեց 2 րոպէ՝ բառացիօրէն՝ երբ մտայ եւ դուրս եկայ՝ երկու րոպէ շեղումով ժամ գրեցի անցակէտում։
բայց ես երբէք չէի կարողանայ էնտեղ մտնել։
ինձ կանչել էին այդ կարճ գործով։ ասացին՝ բագրեւանդ, էսինչ շէնք արի։ ես եկայ։ էնտեղ անցակէտ ա։
ասին՝ չես կարող մտնել, պիտի զանգես քեզ տանեն։ ես ոչ միայն հեռախօս չունեմ, ինձ նաեւ ոչ մէկ չէր տուել հեռախօսի համար ու չէր ասել՝ մօտենաս՝ զանգի։ չե՞ն մտածել ո՞նց եմ մտնելու։ չգիտեմ։
պատահաբար, լրիւ պատահաբար էնտեղ էդ պահին մի մարդ ա յայտնւում, ում ես լրիւ այլ հանդիպումից գիտեմ։ նա իմ անունն էլ չի յիշում։ էնտեղ բարձր պաշտօն ունի։ ասում եմ՝ կարո՞ղ ես ինձ ուղեկցել էսինչ գրասենեակ։ ասում ա՝ չէ։ զանգում ա ինչ֊որ մէկին էդ գրասենեակից ում նա գիտի, ասում ա՝ էս ինչ մարդը գրել ա էսինչ մարդուն (անունս ճշտեց) որ մտնի։ յետոյ մենք իր հետ մի 10-20 րոպէ նստեցինք, խօսեցինք, մինչեւ իմ հետեւից եկան։ գրանցուեցի, հետ գալուց էլի գրեցի ժամը ու ստորագրեցի։
էդ մարդուն կրկին (զի էլի նոյն բանից եմ խօսել) ասացի որ շատ սթրեսուել եմ մինչեւ հասնեմ բագրեւանդ։ ու սթրեսի երկու գագաթը հետեւեալն են՝ մէկը երբ ռուբինեանցը եւ մեասնիկեանը մտնում են գայի պողոտայ։ դա ա շատ սարսափելի տեղ։ միւսը՝ երբ մոլդովականից դուրս ես գալիս որ պն֊ի մօտով բարձրանաս։
ու նա ասաց որ թէ չգիտեմ երբ մարդիկ կը սովորեն նորմալ քշել, ասաց «ես էլ խաչակնքւում եմ ամէն անգամ մեքենայ նստելուց» կատակով, որ վալիդացնի իմ ասածները։ բայց յետոյ ասաց՝ «բայց դէ էդ ա»։
իսկ ես այլ շրջանակի մէջ դրեցի։ որ էդ մարդիկ դեռ հէչ, դիզայնը լաւ չի արուած էդ երկու տեղերի։ նա, ինձ թւում ա, չմբռնեց որ դիզայնի խնդիր ա։ սկսեցի պատմել իրան որ սխալ աստիճաններից մարդիկ ընկնում են, ու որ ջուրը պէտք ա հեռացուի ու սովէտական բորդիւրները դրան խանգարում են։
ասաց՝ երբէք չէի մտածել դրա մասին։
դէ հա, նորմալ ա որ չի մտածել։ պարզապէս նա յոյս չունի որ հնարաւոր ա բարելաւուել ինչ֊որ բան «մինչեւ մարդիկ չզդուեն», բայց վատ նախագծուած միջավայրը ինքն էլ առնուազն չի օգնում մարդկանց քաղաքակրթանալ։
#քաղաք #նախագծում