էսօր մտածում էի որ չեմ հասկանում խաղահրապարակները, ու շատ տխուր բան յիշեցի։
տատիկներիցս մէկի բակում՝ դրա մասին լիքը լիքը կարելի ա պատմել, չկար խաղահրապարակ։ բայց կար լիքը բան՝ երկու շքամուտք, երկու շէնք։ ամէն շէնքի դիմաց՝ փոքրիկ պուրակ, ծառեր։ յետոյ ութսունականներին շէնքերն առաջ տուեցին ու դրանք վերացան։ բայց էդ մասը կար։ կար հացենի ու ծորակ դրա տակ։ կար «բիսեդկա», կար թթի ծառ, կային եկրու թէ երեք աւտոտնակ։
ահագին հարուստ ու բազմազան միջավայր էր։ լիքը անելու բան կար։
բայց ի՞նչ էինք անելու խաղահրապարակի հետ։ սղարա՞ն։ դէ կը սղաս մի քանի անգամ ու էլ չես ուզի։ անիմաստ ստատիկ տեղ ա զբաղեցնում։ «բիսեդկան» որպէս հանրային վայր շատ աւելի կարեւոր ա։ ի՞նչ ա էլ լինում խաղահրապարակներում։ sandbox֊ն ինչ ա, չեմ հասկանում։ ի՞նչ են անում դրա հետ։ լցնում են դոյլերի մէջ աւազն ու թափո՞ւմ։
եթէ բակում կայ տարածք՝ կարելի ա խաղալ լիքը բան։ գործագործ կամ «կլասիկի» կամ եթէ էդպիսի բազմազան միջավայր ա՝ պաղկուոցին էլ ա շատ լաւ ստացւում։
բակի զգալի մասը, ու նաեւ էդ «բիսեդկան» թթի ծառի տակ էին, ու ինքը լիքը ստուէր էր տալիս։ ու մենք սիրում էինք լռուել էդ «բիսեդկայում», ու սեղանի խաղեր էլ էինք խաղում։ խաղաթուղթ էլ։ իսկ երեկոյեան գալիս էին պապիկները, էնտեղ շիկացման լամպ էր վառւում, ու նարդի էին խաղում։
բայց մեզ չէին հանում։ ինկլիւզիւ էին։ մենք մեզ համար, իրանք էլ՝ իրանց նարդիով։ դէ մենք էլ երբեմն նայում էինք ոնց են խաղում։
իսկ տխուր բանն էն ա, որ էդ բակը լաւ մեկուսացուած էր, էդ մասին գուցէ գրել եմ, կամ գուցէ առանձին գրեմ, բայց հիմա չեմ ուզում։ ու էնտեղ մեծերը բոլորն իրար գիտէին, ու երեխաներն էլ։ ու էդ համայնքը ոնց որ բաւական ֆունկցիոնալ էր ու ընկալւում էր ոչ ագրեսիւ, ջերմ։
երեխաների մեծ մասն էնտեղ չէին ապրում՝ գալիս էին երբեմն։ կային որ շատ հազուադէպ էին երեւում։ նոյնիսկ էդպէս՝ կը գան իրենց ծնողները տատիկ֊պապիկների մօտ մի երկու ժամով, իրենք էլ կիջնեն մեզ տեսնելու։ էդ անկապոտ էր, ինձ պակասում էր իրենց հետ շփումը։ իսկ կար մի աղջիկ, որ գալիս էր… ո՞րտեղից։ չգիտեմ որտեղից, իրականում։ ոնց որ փողոցի դիմացի մայթի բակերից մէկից։ ես իրան չեմ յիշում, բայց յիշում եմ որ նիհար էր ու մեզնից բոյով։
ու ես յիշում եմ ոնց իրան մի անգամ «մեր» բակի երեխաները հանեցին՝ «մակարոն֊մակարոն» գոռալով։
էդքան եսիմորտեղից գալիս էր, երեւի շփման կարիք ունէր, ու էդպէս։
ու դա յիշեցի ու շատ տխրեցի։