ես պարբերաբար փորձել եմ գրել makefile որը
- կը ներբեռնի էս կախուածութիւնների ցանկը
- կը կանչի ամէն կախուածութեան makefile֊ը
- դրանք կամ բիլդ կը լինեն, կամ իրենց հերթին կը կանչեն իրենց կախուածութիւնները դրանց նման makefile֊երով։
- որպէսզի ամէն մէկը չբերի կախուածութիւնները իրա մօտ, ես փորձել եմ օգտագործել ընդհանուր BUILD պանակ, որի ուղին փոխանցում եմ այլ makefile֊երին որ իրա մէջ շինեն։
ու մէկ ա կան խնդիրներ ու ամէնը վատ ա։
դրա լուծումն էլ կայ՝ vipack֊ը։
ոչ makefile֊ները ոչ git֊ը չեն կարողանում նորմալ կառավարել կախուածութիւնները։ ու էդ օկ ա որովհետեւ էդ իրենց գործը չի։
ինձ էսօր պէտք ա makefile միայն երկու անգամ՝ որ հաւաքեմ voc֊ը ու որ voc֊ով հաւաքեմ vipack֊ը։
դրանից յետոյ makefile֊ներ այլեւս պէտք չեն։ git ենթամոդուլներ կամ ենթածառեր պէտք չեն ու միայն խանգարում են։
vipack ու միայն vipack֊ը այլեւս բաւական ա պրոյեկտներ շինելու համար։
vipack֊ը էն գործիքն ա որ պէտք ա, ու պէտք ա իրականում ոչ միայն ինձ ու ոչ միայն օբերոնի աշխարհում։
vipack֊ով կարելի ա եւ գուցէ պէտք ա շինել ամէն ինչ։
ես պարզապէս հասկանում եմ ինչքան հրաշալի գործիք ենք ստեղծել։ ու սկսուել ա ամէնը որպէս @shekspir55@xn–69a.xn–99axc.xn–y9a3aq ֊ի թէզ։
ու տէնց։
#vipack #voc #օբերոն