2024-01-17-21623256

ուրեմն, լինում ա երբ օրգանիզմը սովորում ա ինսուլինին, ու այլեւս չի արձագանքում, ոնց պէտք ա, հանդուրժում ա ինսուլինը։

ու ես վերջերս մտածում էի (լաւ ա, որ մտածում էի, ոչ թէ ինչ֊որ բան էի սպառում կամ գործ անում, այլ հանգիստ վեր ընկած տեղումս մտածում էի), որ երեւի կայ դրամա ռեզիսթենս, դրամաների հանդէպ հանդուրժողականութիւն։

դա այն ա, երբ կարծում ես որ նորմալ ա երբ դրամաներ կան։ երբ չի թւում որ ինչ֊որ բան շատ սխալ ա ու պէտք ա փախչել էս իրավիճակից, էս իրավիճակի հետ կապ չունենալ, ու հնարաւորինս հեռու լինել։

ես օրինակ այդ դրամայի հանդուրժողականութիւնից ունեցել եմ։ ես միշտ ապրել եմ դրամաների մէջ, շուրջս դրամաներ էին, ու ինձ թւում էր որ էդպէս էլ պէտք ա լինի։

նէնց չի որ ինձ լաւ էր։ լաւ էլ վատ էր։ բայց ինձ թւում էր որ դա ա նորման։

ու երեւի ես բնաւ հատուկ դէպք չեմ, ու մեզ մօտ հիմնականում դրամաները նորմա են։ երբ չէ՝ դա ա հատուկ դէպքը ու էդ մարդկանց պէտք ա նախանձել։

ու երեւի միայն հայերի մօտ չի՝ ինձ թւում ա «սանձիր էնթուզիզմդ» սերիալի մարդկանց մօտ էլ ա էդպէս՝ հիմնականում ամերիկացի հրէաների մէջ դա լրիւ նորմա ա։

էլի սթրեսւում են՝ բայց նորմա ա։ ընդունում են որ էդ ա ձեւը։

ես պարզապէս չէի ջոկում որ հնարաւոր ա այլ ձեւ։

ու պարզւում ա, գիտէ՞ք, հնարաւոր ա։

էնպէս որ զգօ՛ն եղէք՝ ձեզ կարող են ներքաշել դրամաների մէջ։

իսկ դա նորմա չի։ ապա կարելի ա մի տեսակ դանդաղ եւ աննկատ անհետանալ։

ու տէնց։

#դրամա #ինսուլին #հանդուրժողականութիւն #սովորութիւն #նորմա

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ դրամա  ինսուլին  հանդուրժողականութիւն  սովորութիւն  նորմա