2023-11-11-20692843

գնացի զբօսնելու, ականջակալներով՝ լսում էի postmarketos֊ի պոդքաստը, հէնց դուրս էկայ շէնքից, տեսայ՝ արեւը սիրուն ընկնում ա խաղողի տերեւներին, նկարեցի։

էդ պահին մեքենայ էր անցնում, գիտէի որ չի դիմանայ, անհանգստութիւնը կը խեղդի իրան, թէ էս ինչի են ստեղ նկարում։ կանգնեց, խօսեցինք, ասի՝ ստեղ եմ ապրում, ասի լոյսը սիրուն ա ընկնում խաղողի տերեւներին՝ դրա համար եմ նկարում։

ասում ա՝ վարձո՞վ ես։ ճիշտ ա հարցնում՝ որովհետեւ ես տեսք չունեմ էն մարդու որը վարձով չի։

որովհետեւ էս մազերը, էս շորերը, էս ականջակալները, էս խցիկը՝ արտիստիկ անլուրջ մարդ ա՝ պիտի լինի աղքատ ու անտուն։

զի ո՞ւմ ա նա պէտք։

ճիշտ ա ենթադրում։ ջութակահարը պէտք չի։ ու տուն չպիտի ունենայ։ իրականութիւնն ա սխալ գնացել մի պահ, բայց էդ ոչինչ, էսա բանկի գումարը չկարողանամ փակել՝ իրականութիւնը կը ճշտուի։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)