2023-09-25-20071040

ես շուրջօրեայ լսում֊կարդում եմ որ հասկանամ ինչ ա կատարւում։ զի ես գիտեմ որ ամենապայծառ դէմքը չեմ։ պէտք ա խորանամ որ հասկանամ, ու ամէն կողմն ու կարծիքը լսեմ, համեմատեմ փաստերի հետ, եւ այլն։

գիտեմ շատ պայծառ մարդկանց, որ էդքան ժամանակ չեն ծախսում, բայց գալիս են նման եզրակածութիւնների։

ու մէկ էլ ուզում եմ ասել՝ ես լրիւ գիտակցաբար եմ տարածում օրինակ լուսանկարչութեան մասին նիւթ։ ես կարծում եմ՝ ինչ վատ վիճակ էլ չլինի, մենք չպէտք ա մոռանանք որ այն նորմա չի, ու որ կայ նորմալ կեանք։

ու ինչքան վատ վիճակ չլինի, եթէ հնարաւոր ա՝ պէտք ա էդ հնարաւորի չափով շօշափել նորմալութիւնը։

օրինակ, երբ ինձ բանակում մեկուսարան էին նստեցրել՝ «ռազուոդի» ժամանակ ժպտում էի, նայելով սիրուն արեւամուտին, սարերին ու սաւառնող թռչուններին՝ այսինքն շօշափում էի նորմալութիւնը՝ եւ դա ընկալուեց որպէս «էս իմ վրայ ես ծիծաղում, ես սեւ ծիծաղ կը բերեմ քթիցդ» բառերով՝ յետոյ նստեցրին, այդ տեղում կային ինչ֊որ խառը լցուած փայտեր, ու փոքր ճէղք որից լոյսիկ էր գալիս։ իսկ մօտս կար գիրք։ զի դէ ուրիշ բան չէր կարող լինել։ հեռախօսներ չկային։ «սոնի ուոլքմէնս» սպան էր գողացել՝ էդքան ցածր էր իջել։ իսկ գիրք ես առաջին օրուանից ունէի՝ հետս տարել էի։ ու ես այդ լոյսիկի տակ շարունակում էի կարդալ։ էն ժամանակ չէի գիտակցում որ ձգտում եմ նորմալութեան հետ կապ ունենալ։

բայց կարեւոր ա յիշել որ նորմալութիւն կայ։

ու որ այն նորմալ ա։ իսկ էն ինչ կատարւում ա՝ նորմալ չի։

էսքանը։

#նորմալութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ նորմալութիւն