2023-09-22-20037455

գիշերն էսպիսի բան էի գրել֊ջնջել, բայց շատ աւելի յուզական էր եւ վատ գրուած, որը երեւի լաւ էր, ու ջնջել պէտք չէր՝

ասում էի՝ եթէ դու ուզում ես գնալ հայաստանից՝ դու կատարում ես պուտինի ու ալիեւի ցանկութիւնները։

դու ունես քո անձնական պուտինիկ ու քո անձնական ալիեւիկ։ իրանք կողքդ են։

երբ գնաս տոմս առնելու՝ տես իրանց, երկուսը կը բացեն դռները քեզ համար, որ մտնես։ օդանաւի մօտ էլ տես՝ պուտինն ու ալիեւը կանգնելու են եւ ձեռքերով են քեզ անելու, հրաժեշտ տալու, գրկեն իրար ուրախութիւնից։ էդ ժամանակ կը մեծանան, կը հզօրանան, կը ծաղկէն։

զի ամէն գնացողի հետ էստեղ մի հատ փոքրիկ պուտին ու մի հատ փոքրիկ ալիեւ շատ ա լինում։ դու իրանց ուզածն ես անում։

արդե՞օք գոնէ մի քիչ, վատ լսուող, թոյլ ինադու֊ի զգացմունք չունես։ արդե՞օք չես ուզում գոնէ ինադու մնալ։

(նինայէնց հաղորդման անունը շատ լաւն ա)

իրանց ուզածն էլ դա ա՝ կարճաժամկէտ՝ որ հհ֊ում անկայուն լինի, ու գուցէ վերածուի երկարաժամկէտ ռուսաստանահպատակութեան։ ու երկարաժամկէտ՝ որ դու գնաս։ գնաս երկար ժամանակով։ ու չգաս։

էդքան եմ լսել՝ բայց ես ի՞նչ կարող եմ անել, ես ի՞նչ կարեւոր եմ։

երկու բան կարող ես անել՝ մէկը կարճաժամկէտ, միւսը՝ երկարաժամկէտ։

կարճաժամկէտ՝ գնա սրճարան։ նստի, տես մարդկանց։ իրանք թող քեզ տեսնեն։ տեսնեն որ կաս, դու էլ կարձանագրես որ իրանք կան։ խմի մի բան, թէյավճար թող, եւ ասա շնորհակալութիւն աշխատողներին։

երբ անես՝ պուտինի ու ալիեւի փորը կը ցաւայ։ մռութները կը կախեն։ կը տխրեն։

երկարաժամկէտ՝ տուն առ։ հայաստանում մի տեղ, պարտադիր չի քաղաքում։

էդ ժամանակ քո անձնական պուտինն ու քո անձնաան ալիեւը կը հալուեն, կը դառնան միաձակիի անզօր տափաստանի վհուկի պէս մի բան։ հազիւ են շարժուելու, շատ ծեր ու հիւանդ կը դառնան։

իսկ որ ռեմոնտ անես, կարող ա եւ չդիմանան՝ մեռնեն։

ու տէնց։

ասա՝ ետի՛ս գնա, պուտին։ ետի՛ս գնա, ալիեւ։

ասա՝ ես ստեղ եմ մնում։

ու գնա սրճարան։

ասա՝ բարեւ ձեզ։ այդ ես եմ։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)