վերջերս մի տարեց մարդ բողոքում էր, որ ապպա գների ազատականացումից յետոյ իրենից նոյն ընկերութիւնում պահանջում են եօթանասուն հազար դրամ իր մեքենայի ապպայի համար, եւ նոյնիսկ մանիպուլացրել են, թէ իրենց իմացած ամենալաւ պայմանները ընդամէնը չորս հազար դրամ քիչ են՝ իբր իմաստ չունի նա գնայ փնտրի այլ տարբերակներ։
իմ յաջորդ ապպայի ժամանակը ամռանն ա, ու եթէ այս դէպքը չլինէր, ես պարզապէս առցանց ինչքան պահանջւում ա կը վճարէի, կանցնէի առաջ։ բայց քանի որ ուզեցի օգնել այդ մարդուն, արեցի հետազօտութիւն, նայեցի բոլոր առաջարկները։
աւաղ սա էն գրառումը չի ուր ես մանրամասն կը ներկայացնեմ արդիւնքները։ ընդամէնը կասեմ, որ նախ կայ չեմ յիշում ինչպէս կոչուող դաս, որն ունի ամէն վարորդ՝ փաստացի ռէյտինգ ա որ բնութագրում ա ինչպէս ես քեզ պահել նախկինում։ եթէ շատ ես խփել ուրիշներին, պիտի աւելի շատ վճարես։
եւ որոշ կայքեր հաշուարկ անելու համար հարցնում են՝ ինչ դաս ունես։
տարեց մարդը չգիտէր թէ ինչ դաս ունի։ ես էլ չգիտեմ իմը, ես գիտեմ միայն որ իմ դասը պիտի որ ամենաշահաւէտը լինի, զի ես երբեք ոչ մէկի չեմ խփել։ դա ինձ ասել են ժամանակին, երբ դեռ առցանց չէի կնքում պայմանագիր։
ինչպէս իմանալ դասդ՝ պարզ դարձաւ միայն հետազօտութեան վերջում՝ ապահովագրողների բիւրօյի կայքում դա հնարաւոր էր անել։ բայց երբ ես դա հասկացայ, արդէն պէտք չէր։
կայքերից մէկը աւտոմատ լրացրեց այդ դասը որոշ այլ տեղեկատւութիւն ներմուծելուց յետոյ։
կայքերից մէկը ցոյց չտուեց դասը, պարզապէս հաշուարկն արեց, դասը հաշուի առնելով, բայց առանց դասը ցոյց տալու։
որոշ կայքերում առհասարակ պարզ չէր ոչ մի բան, կամ հաշուիչը հին էր՝ սխալ հաշուարկ էր անում, եւ գրուած էր որ էջը մի տարի առաջ ա թարմացուել։ լաւ ա գոնէ դա էր գրուած, պարտաճանաչ վեբ դեւի շնորհիւ, գուցէ։
եւ կար մի կայք, ուր բաւական շատ եւ թարմացուած տեղեկատւութիւն կար։ մի կողմից՝ տեքստի պատ, որ շատերը կը դժուարանան կարդալ, բայց այդ տեքստը շատ հարցերին պատասխանեց։
նաեւ ես իրենց հաշուիչով կարողացայ հասկանալ, որ իրենց պայմանները կարծես ամենաձեռնատուն են։ դա «սիլ» ապահովագրական ընկերութիւնն էր։ ըստ երեւոյթին սուքիասեանների ընտանիքին պատկանող։ ըստ կայքի ստացուեց որ պէտք ա վճարի հիսուն հինգ հազար դրամ։
տարեց մարդը յետոյ այնուամենայնիւ որոշեց գնալ ապահովագրողների բիւրօ։ չգիտեմ ինչ են էնտեղ խօսել, բայց այնտեղ պարզել ա որ իր համար ամենալաւ պայմանները «սիլ»֊ում են։ գուցէ էնտեղ նման հետազօտութիւն արին իր համար։ չեմ իմանում։
եւ գնաց «սիլ», կնքեց իրենց հետ պայմանագիր, խնայելով տասնհինգ հազար։
հետաքրքիր ա, որ ամենակիրթ օլիգարխի կայքն ա որ ինձ ամենաշատը օգտակար եղաւ։ երեւի կառավարիչների շղթայում մի քիչ այլ տեսակի մարդկանց ընտրութւին են կատարել։
ինչեւէ, ահա եւ պատմութիւնը։
մինչ։
#ապպա #ապահովագրութիւն