2023-01-25-16910038

ամենակարեւոր բաներից ինչ սովորել եմ՝ ինձ չկարեւորելն ա։ ու դա ամենակարեւոր յանգամանքներից էր որ օգնեց դեպրեսիայից դուրս գալ, ու մարդկանց հետ աւելի լաւ կապեր հաստատել։

ես սովորել եմ, ու պէտք ա աւելի լաւ սովորեմ՝ հեռու մնալ նեգատիւ մարդկանցից, հեռու մնալ ինքնասիրահարուած մարդկանցից, իրենց շատ կարեւորող մարդկանցից։

ես՝ սէնց, ես՝ նէնց։ կարդում ես ամէն լեզուով ինչեր են գրում՝ մի շերտ կայ՝ ամէն բառ իրենց մասին ա։ աստուած, ինչքա՞ն կարելի ա։ յետոյ էլ զարմանում ենք, որ ծնողները չեն սիրում երեխաներին։ իրենք իրենցից բացի ոչ մէկին չեն կարողանում սիրել։

կան մարդիկ՝ հետները հարիւր լաւ բան պատահի՝ չեն նկատի, բայց էն երեք վատ բանը կը նկատեն։ կան մարդիկ, որ չարացած են, ու թիրախ են փնտրում։ էլ չեմ ասում, որ կապրիզնե՜րը՝ անիրատսական սպասելիքները, եւ յետոյ՝ ողբը, որ իրենց ուզածով չի։ ո՞վ ա խոստացել որ քո ուզածով լինի։ կան մարդիկ, որ ինքնասիրահարուած են ու իրենց քթից էն կողմ չեն տեսնում՝ քեզ էլ միջոց են ընկալում լոկ՝ կամ կռիւ անելու առարկայ, կամ այլ կերպ օգտագործելու։

ու կան մարդիկ՝ էնքան վստահ են իրենց կարծիքներում։ պարզ ա, անկարծիք ինչի՞ մնաս, ազատ մարդ ես, քաղաքացի, պիտի կարծիքներ ունենաս երեւի։ բայց էդքան վստա՞հ։ էդքան արժեզրկո՞ղ այլ կարծիքների աղբիւրները, հիմքերը։ էնքան յարգանքի բացակայութի՞ւն այլ մարդկանց՝ իրենք էլ են մարդ, իրենք էլ ունեն իրենց փորձառութիւնները, իրենց պատմութիւնը, որ բերել ա այդ սթէյթին։ ու եթէ երկու գիրք են կարդացած լինում՝ վայ աստուած, իրենք են «ցար ի բոգը», ու մնացածը դեբիլ են, որ չեն կիսում իրենց կարծիքները։ կամ այլ պիտակներ էլ կան։ ու շատ ինքնավստահ, շա՛տ։

պէտք ա աւելի լաւ սովորել զգալ էդպիսի մարդկանց, նարցիսիկ մարդկանց, իրենց մէջ կարեւորութիւն փնտրող մարդկանց, ու հեռո՜ւ մնալ։ հնարաւորինս հեռու։

մէկ էլ սովորել եմ հանգիստ շփուել ինձ վախենալի քաղաքական հայեացքների մարդկանց հետ։ նոյնիսկ կարող եմ տեքնիկական օգնութիւն առաջարկել։ այլ հարց ա, դեռ լինուքս ոչ մէկ չի ուզել՝ բաւական բաց չեն, եթէ բաց լինէին, էդ քաղաքական հայեացքները գուցէ չունենային։ (:

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)