2023-01-10-16690201

էս վիդեօն էի նայում, տեսնեմ, էս ի՜նչ հաւէս հեծանիւ ա՝

ի՞նչ ա գրուած, չե՜մ տեսնում՝

չեմ հասկանում։ «համա՞»։ «համա»֊ն հեծանի՞ւ ա արտադրում։

փնտրեցի, գտայ համա֊ի մոտոներ։ յետոյ էլի փնտրեցի֊փնտրեցի, գտայ himiway հեծանիւներ՝

նման ա ոնց որ, բայց ինքը չի։

յետոյ ցոյց եմ տալիս սոնային, ասում եմ՝ տես, սէնց բան եմ գտել։

ասում ա՝ բայց ինչի՞ ես էկրանահանը փոքրից վերցնում, լիաէկրանից վերցրու։ ու որակը վիդեօյի բարձրացրու։

զգում եմ ինձ դեբիլ, բայց ես սովոր եմ որ դեբիլ եմ, ու անում եմ էդպէս։ մեծացնում եմ, ու անմիջապէս տեսնում՝

բենօ, փաստօրէն, ահա կայքը։

էս էլ հէնց էդ հեծանիւը՝

ու չնայած փոքրոտ ա երեւում, remidemi֊ն միակ տարբերակն ա, boost֊ից բացի, որը թոյլ ա տալիս հետեւից ուղեւոր ունենալ։ շատ հաւէս, պէտք ա յիշել էս ֆիրմայի մասին, որ երբ փող լինի եւ այս հարցն աւելի ակտուալ դառնայ, գուցէ վերցնել։

եւ ունենալ գրեթէ զրօ ծախսով փոխադրամիջոց։

#էկրանահան #հեծանիւ #փոխադրամիջոց #քաղաք

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ էկրանահան  հեծանիւ  փոխադրամիջոց  քաղաք