2022-11-17-15738972

չգիտեմ կը ֆեդերացուի սա թէ չէ՝ միայն սահմանափակել եմ ծմակուտի ռեսուրսները՝ շատ ա ուտում։

ու մտածում եմ՝ ճի՞շտ ա արդեօք պսեւդօանոնիմ լինելը։ երեւի պէտք էր լրիւ անոնիմ լինելը։ եւ ոչ մէկի հետ անձնական կապ չունենալը։

քաղաքագէտները նշում են, որ կապերը՝ նաեւ ցանցի միջոցով ձեռք բերուածները, ճգնաժամային պայմաններում շատ կարեւոր են։ էնպէս չի որ ունեմ շատ իրական կապեր, բայց ունեմ ատելութիւն՝ զի ես, ով ծանօթ եմ՝ համամիտ չեմ։

հետեւաբար՝ պէտք էր ծանօթ չլինել առհասարակ։ կամ շատ լաւ ծանօթ լինել, լիքը շփուել՝ չեմ կարող ինձ թոյլ տալ։ համ ես չափազանց թշուառ վիճակում եմ դրա համար։ համ ճիշտ չեմ համարում շատ տեսակի շփում։

երբեմն էլ մտածում եմ՝ պէտք ա ինքնացուցադրուել։ հնարաւորինս շատ։ ամէն դեբիլ ձեւով։ ու չմտածել։

նոյնիսկ ինձ այդպէս փորձեցի պահել մեր գործի տեղի չաթում, որ աշխուժացնեմ։ ես էնտեղ չեմ գրում՝ զի չեմ ուզում լինել գերազանցիկ։ ինձ առանց այդ էլ չեն սիրում։ իսկ գերազանցիկ ու տարբերուող՝ առհասարակ չեն սիրի։ չէք պատկերացնում ինչպիսի վերաբերմունք ա ինձ։ երեւի կարծում են որ քիթս բարձր դեբիլ եմ։ բայց իրենց բոլորի սերոտոնինը, բնականաբար, իմից բարձր ա։ իրենք են որ էնքան վստահ են իրենց կարծիքների մէջ, որ ես կեանքում ոչ մի բանում վստահ չեմ եղել։

զի ես անձնական ցաւը կամ ցանկութիւնը փաստարկ չեմ համարում։ տաս տարեկանից։ տաս տարեկան էի երբ սկսեցի ջոկել։ լիքը բան։ ապշեցի, զի սկսեցի նկատել ու հասկանալ։ ու յիշում եմ որ դա շատ կտրուկ կատարուեց։ գուցէ այդ կտրուկ լինելն էր, որ ստիպեց ինձ նաեւ կեղծել իմ զգացմունքները՝ շատ կտրուկ անհասկանալի չդառնալու համար։

այդ ժամանակ էր, օրինակ, երբ սկսեցի ջոկել, երբ դասղեկը սուտ էր ասում։ զի հաւանականութիւնն արդէն շատ քիչ էր որ չասէր։

յիշում եմ, մենք արտօնեալ էինք՝ ունէինք 88֊ի կողմերը տեսամագնիտոֆոն։ մարդկանց մէջ շրջանառւում էին տեսաերիզներ — հարիւր անգամ արած անալոգային պատճէններով — ահաւոր անորակ։ նաեւ մեր հեռուստացոյցը չունէր այդ ժամանակ «պալ» համակարգը՝ ու ամէն արտասահմանեան ֆիլմ անգոյն էր։ երիզները բարդ էր ճարել։ բարեկամներն էին եկել մեր տուն, լիքը երիզներ բերել, որ նայեն։ մեզ մօտ էին մնում օրերով՝ ու մէկը միւսի հետեւից դիտում էին։

ինձ բաւական շուտ զզուեցրեց այսպէս կոչուած «ֆանտաստիկան», զի իմ իմացած եւ ռուսերէն թարգմանուած գիտաֆանտաստիկ տեքստերի հետ շատ կապ չունէր՝ խփոցի էր։

յիշում եմ, էդպէս զզուած, կանգնած էի պատուհանի մօտ, նայում էդ դախ դժգոյն դժբախտ միջավայրին՝ բարձրայարկերին, դպրոցներին ու մանկապարտէզին։ ու հայրս եկաւ, ուզեց ինձ կանչել, գուցէ ուզում էր որ բաց չթողնեմ լաւ բան։

ես էլ, լինում ա, որ չեմ ուզում մօտ մարդը լաւ միջոցառում բաց թողնի, կամ ուզում եմ կիսուել հաւէս տեղերով։

ու ասաց՝ բա չե՞ս գալիս, ֆանտաստիկայ ա սկսուել։

գիտէի հետաքրքիր չի՝ բայց կեղծեցի այդ ուրախութիւնը, եւ գնացի դիտելու։ շատ չդիմացայ, ու մինչեւ վերջ չնայեցի։

թէ դիտեցի՞։ չեմ յիշում։ եթէ չդիտեցի՝ ապա իզուր։ ոնց հասկանում եմ՝ կուլտային ֆիլմ էր, դիզել պանկ ոճի, մադ մաքսը։ որի ոչ մի իտերացիա այդպէս էլ չտեսայ։

իսկ գուցէ լաւ եմ արել, զի այլ կուլտայինների իմաստը մէկ ա չեմ հասկացել։ ու աստղային պատերազմների մէջ ինձ լոկ մի բան էր ձգում՝ այդ առաջին էպիզոդում տիեզերակայանի «փաբը», ուր ամէն էակից կար։ այդ բազմազան լիբերալ վիճակը լիբերալ հանրութեան արտադրանք էր։ ու դա ինձ շատ ձգում էր։ ոչ էն դախ ռոբոտները, եւ ոչ լիւկը։ եւ ոչ արքայադուստրը։ հա, ու իհարկէ տիեզերանաւի տաքսիստ լինելն էլ էր մի քիչ գրաւում։ բայց ոչ շատ։

կարճ ասած, չգիտեմ՝ որն ա «ճիշտը»։ ու անկախ դրանից, նէնց չի որ իմանամ՝ հետեւելու եմ։ արդէն կայ ծմակուտը, արդէն հաւէս չկայ փոխելու։ քաղաքն էլ ա էդպէս։ արդէն կայ, արդէն էսպէս ա։ մնում ա ցաւալ, ու հասկանալ, ու գնահատել էն ինչ մնացել ա։

կամ էլ լրիւ անոնիմ լինելը։ որը շատ բարդ ա, քան պսեւդօանոնիմը։ չգիտեմ։ անկապ գրեցի։ չի ֆեդերացուի։ մէկ ա։

ինձ կանչում են թէյ խմելու։ որ երրորդ անգամ։ հետեւաբար ցանկալի թէյախմութեան մասնակից եմ։ դա էլ ա պէտք գնահատել ու շտապել թէյի։ կամ եթէ ոչ ցանկալի, ապա հանդուրժելի։ ու դա էլ ա գնահատելի։ ու եթէ եւ այդպէս ա, պէտք ա փորձել աւելի լաւը լինել, ու լինել աւելի ցանկալի, քան հանդուրժելի։ այնպէս որ գնացի։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)