2022-11-11-15547642

ուրեմն էս լափթոփիս «ֆանը» նէ՛նց աղմուկ ա հանում։

իրան անդրանիկն ա պատուիրել, ինքն ա դիմել սափորթի որ նորն ուղարկեն։

մինչեւ դիմել ա, էն օրը նստած եմ համալսարանի դասախօսների «յաջողութեան կենտրոնում», նոյն սենեակում եւս երկու մարդ ա նստած, գործ են անում։ ամաչում եմ իրենցից, զի շաաատ աղմուկ ա հանում, հաստատ պէտք ա իրանց խանգարի։

ուզում եմ ներողութիւն խնդրել, որ էդքան աղմկում ա, բայց դրանից էլ եմ ամաչում։ ու տէնց փորձում եմ ես էլ աշխատել։

ընթացքում զգում եմ, որ ճապոնական ցիկադաների պէս տէնց պարբերական ձայն կայ, հազիւ լսուող, բայց արհամարհում եմ։ էդ երկու մարդն էլ են արհամարհում, զի դէ կարգչիս «ֆանը» բաւական ուժեղ ա աղմկում, իսկ էն ձայնը հեռու ա ու սրա ֆոնին հազիւ լսուող։

ու տէնց մէկ էլ տեսնեմ համալսարանի կարեւոր մարդկանցից մէկը դրսից կանգնած ինձ ա նայում։ մտածում եմ ինձ չի նայում երեւի, այլ ուրիշին։ կրկին նայում եմ լափթոփի էկրանին։ յետոյ էլի գլուխս բարձրացնում եմ, տեսնում եմ նա ա արտայայտիչ նայում։ էլի գլուխս իջեցնում եմ։

յետոյ էլի բարձրացնում եմ, տեսնեմ նա արդէն ինչ֊որ բաներ ա ասում, ձեռքերով ա անում։ դէ դրսում ա, ապակու հետեւից։ մեզ մօտ էլ կարգչիս աղմուկն ա։

մէկ էլ ինչ֊որ մարդիկ դրսից եկան, սենեակը բացեցին, բղաւում են թէ՝

— բա չէ՞ք լսում, հրդէհի տագնապը։

ու մենք բոլորս՝

— չէէէ, ի՞նչ տագնապ։

այսպէս, լրիւ լերի դէյւիդեան, լրիւ կարող էր «զսպիր քո էնթուզիազմը» ֆիլմի էպիզոդի մաս լինէր։ էդ մեր համալսարանի պաշտօնեան էլ լրիւ կարող էր էդ էպիզոդում խաղալ ինքն իրան։

յ․ գ․ յետոյ յիշեցի որ մէյլերի մէջ տեսել եմ որ փորձնական հրդէհի տագնապ ա լինելու։ էն կողմից էլ տեսայ, ուր պարկինգն ա, որ երկու հրշէջ մեքենայ են եկել։ չգիտեմ ոնց են տեղաւորուել էդ պարկինգում։

ու տէնց։

#լափթոփ #աղմուկ #հրդէհ #տագնապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ լափթոփ  աղմուկ  հրդէհ  տագնապ