2022-10-19-14890428

երեւանի կենտրոնում զբօսնելիս մտայ մի սիրուն շէնքի բակ։ յաճախ չի լինում, որ քեզ խցիկով տեսնելիս չխուճապեն։ այս անգամ չխուճապեցին, հպարտութեամբ պատմեցին որ թուի շէնք ա, ով էր ապրել, եւ այլն։

նոյնիսկ գրեթէ ստիպեցին նկուղը տեսնեմ՝ ու համաձայնուեմ, հաստատեմ ինչ վերջն ա։

հարցրի՝ արդէն վտանգուած չի, չէ՞ շէնքը։ ասին որ գոհ չեն, որ յեղափոխութիւնից յետոյ էլ չեն թողնում շէնքը քանդել։

բացատրեցին որ եթէ թողնէին քանդել, պոտենցիալ գնողն աւելի դրդուած կը լինէր առնել՝ զի կարող էր բարձրայարկ կառուցել։ իսկ հիմա ընդամէնը ստիպուած պիտի լինի այս երկու յարկը կարգի բերել ու մտածել ոնց ա շահոյթ ստանում։

— բայց ափսո՞ս չի էս սիրունութիւնը, էս պատմութիւնը քանդեն — հարցնում եմ։

ասում են՝

— բայց մենք էլ ենք է կուարտիրա ուզոում

իհարկէ, տունն էլ, բակն էլ անմխիթար վիճակում էին։ այդպիսի շէնքերի հետ սովորաբար այդպէս էլ լինում ա։

զի սովէտի ժամանակ համարւում էր, որ պէտք ա քանդել ու քանդելը ժամանակի հարց ա՝ իմաստ չունի փող ծախսել։ իսկ յետոյ համ մարդիկ էին սովոր որ իրենց գործը չի հետեւելը, համ փող չունէին, համ սպասում էին երբ կը ծախուիտունը, որ գնան «կուարտիրա»։

հետաքրքիր ա որ բնակիչները գիտեն որ վերջ եւ արժէքաւոր շէնք ա, ինչպէս նաեւ որ վերջ տեղ ա, բայց ապրել այս անմխիթար վիճակում չեն ուզում։

եւ ահա հարց՝ ինչի՞ ա անմխիթար։ որովհետեւ փող չեն ունեցել սարքելու։

աղքատութիւնից ա՝ շէնքից չի։

էդ շէնքը, յուսանք, կառնեն, ու չեն կարողանայ քանդել ու գերշահոյթ ապահովող բարձրայարկ կառուցել։

եւ ստիպուած կը սարքեն մի հաւէս բան՝ քոուորքինգ, օրինակ։

իսկ էս մարդիկ արդե՞օք կը կարողանան իրենց «կուարտիրա»֊ն լաւ սարքել։ երեւի չէ՝ զի իրենց աղքատութիւնը ոչ մի տեղ չի փախչի։ ու կապրեն աւելի վատ, փոխելով պայթած շէնքն ու բակը կենտրոնում, առանց բակ պայթած շէնքով՝ ծայրամասում։ փողերը չեն էլ նկատի ոնց ծախսեցին։

առաջնային խնդիրը տունը չի՝ աղքատութիւնն ա։

#աղքատութիւն #շէնք

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ աղքատութիւն  շէնք