2022-10-19-14889616

ինչ֊որ վիդեօյում տեսայ ուտելիք առաքող ռոբոտ։ շատ յուզիչն էր, տէնց իր համար գնում էր։ երեւի շաուրմա էր տանում։

ու յիշեցի, որ երբ դեռ տասնհինգ տարի առաջ ես երազում էի անձնական ասիստենտ ռոբոտ սարքելու մասին, որ ինձ հետ կը քայլի, ու ում կը տամ իրեր պահի՝ ես հասկանում էի, որ, չնայած անիւն ամենակարեւոր յայտնագործութիւններից էր՝ պէտք ա ոտքերով սարքել՝ զի չի անցնի շատ տեղերում։

ու հիմա ես գիտեմ, որ չէ՝ էդ քաղաքը պէտք ա այնպիսին լինի, որ անիւներով խնդիր չլինի։ զի անիւները միայն ռոբոտների մօտ չեն՝ եւ ցածր շարժունակութիւն ունեցող մարդկանց սայլերում են, եւ երեխաների «կոլեասկաներում» են։ բոլորս տեսել ենք բորդիւրների պատճառով տանջուող մայրիկներին, եւ գիտենք, ինչի շատ յաճախ չենք տեսնում սայլակներով մարդկանց։

ու ես քայլում եմ, թէկուզ սարեանով, ու մտածում՝ ե՞րբ ա լինելու էն օրը, որ քաղաքապետարանը գոնէ սարեան ուղարկի մի թիմ։ իրենք գան լուրջ տեսքով, նոթատետրերով, գրիչներով, գուցէ նոյնիսկ սաղաւարտներով՝ կարեւոր ա ոճը։ անցնեն էստեղից էնտեղ, ու ամէն բորդիւրը հաշուեն։ ամէն անհարթութիւնը հաշուեն։ որ յետոյ պլան կազմեն, թէ ինչպէս են այդ բագերը լուծում։

դա թանկ չի։ պարզապէս պէտք ա իմանալ որ դու ունես խնդիր։

եւ խտրականացնում ու մարգինալացնում ես ոչ միայն մարդկանց, ինչպէս պարզուեց՝ նաեւ ռոբոտներին։ (:

ու տէնց։

#քաղաք

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաք