2022-08-30-13768162

ես հիմա ապրում եմ զէյթունում։

ու լաւ զգում եմ՝ եթէ երեւանը եւրոպական քաղաք լինէր, եւ ոչ թէ սովէտական նորմատիւներով կառուցուած քաղաք՝ էսպէս նախագծուած չէր լինի։

էսօր ես չունեմ քայլելի ձեւ որեւէ, աւելի կենտրոնոտ տեղ անցնելու։ չնայած ահաւո՛ր մօտ եմ կենտրոնին։

եւրոպայում մարդիկ շէնքը դնում էին շէնքի կողքը, ու քաղաքն էդպէս տարածւում էր։ այսպիսին ա ցիւրիխը, այսպիսին ա սան֊ֆրանցիսկօ֊ն։

այդ քաղաքներում բնակելի տները եւ փողոցները պարզապէս բարձրացել են լանջի վրայ։ եւ շատ կտրուկ ա անկիւնը լինում։

օրինակ, ցիւրիխում աշխատում էի համալսարանի մասնաշէնքում, որի մուտքը մի կողմից երեք թէ չորս յարկ աւելի ցածր էր, քան՝ միւս։

մեզ մօտ՝ կայ «գերմանացիների կառուցած» շրջադարձերով ճանապարհը, իսկ «վերջերս» աւելացել ա եւս մի «նոր» ճանապարհ, գնացքի գծերի փոխարէն։

այդ ճանապարհները անանցանելի են քայլելու դէպքում։ մի տեղում «զեբր» կայ, բայց ընդհանուր առմամբ դու չես ուզում միայն էդ տեղով, եւ էդ զեբրով անցնել։

եւրոպական քաղաքում էդ քաղաքը հատող անանցանելի «տրասաները» չէին լինի, կը լինէին լանջի վրայ կառուցուած տներ, եւ դրանց մէջ ճանապարհներ։

եւ զէյթունը կը լինէր սպանիչ տեղ, իրականում։ բայց այսօր այն սպանիչ չի, եւ չի լինի։ փոխարէնը եւս մի «տրասա» ա նախատեսւում կառուցել դէպի զէյթուն, որ եղած ճանապարհների ծանրաբեռնուածութիւնը իջնի։ :/

#քաղաք #քաղաքաշինութիւն #ճարտարապետութիւն #ուրբանիստիկա #ուրբանիզմ #փողոց #նախագծում #դիզայն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաք  քաղաքաշինութիւն  ճարտարապետութիւն  ուրբանիստիկա  ուրբանիզմ  փողոց  նախագծում  դիզայն