2022-08-19-13490592

զրոյցներ վերելակի մօտ։

— իսկ տեղ կանէ՞ք լիֆտում էս հեծանիւի հետ։

— իհարկէ։

— չէ, տեղ չի անի՝ փոքր ա։

— էսպէս։ — բարձրացնում եմ հետեւի անիւի վրայ, ցոյց եմ տալիս։

— ա, իսկապէս, էսպէս տեղ կանի։

վերելակի դռները բացւում են։

— դուք մտէք։

— չէ, դուք մտէք, ես յետոյ հեծանիւով կը բարձրանամ։


— եկէք, տեղ կանէք։ — ասում են տղամարդու, վերելաւ մտնելով։

— չէ, ես ստեղ ծխում եմ, յետոյ կը գամ, գնացէք, — ու հանում ա էն ֆլեշկաներից, սկսում ա ծխել։

մէկ էլ՝

— ապեր, բա ինչքանո՞վ ա կարելի սէնց հեծանիւ ձեռք բերել։

— դէ ես վաղուց եմ առել, բայց ինձ թւում ա հարիւր հազարից սկսած կարգին բան գտնելն հնարաւոր ա։

— բա քանի՞ կիլօ ա։ ալիւմի՞ն ա։

— ալիւմին, ըհը։ քաշը չգիտեմ, մի հինգ երեւի։ բայց ընկերոջս հեծանիւը մի մատով ա կարելի բարձրացնել։

— բա ինչքա՞ն կը լինի, որ մի քիչ դիմանայ։

— թուրքական կային մի ժամանակ, մոռացել եմ բրենդը, կարծես հիսունից սկսած էին գները, յետոյ յունական «տրէկ»֊եր սկսեցին բերել, դրանք հարիւրից էին սկսւում։ ա՛, ճիշտ ա, լիստում կան էժան։ նոյնիսկ բմվ հեծանիւ եմ տեսել մի հիսուն հազարով։

— բմվ֊ն իսկական չէր ուրեմն, բմվ հեծանիւները մի հինգ հազար դոլար են։ բմվ հեծանիւները լրիւ այլ ձեւ են, օրինակ՝ սպիցէքով չեն, բոնտաժով են։

ես սովորաբար պնդում եմ որ մարդիկ գնան, ես յետոյ երբ ազատ լինի, բեռով կամ հեծանիւով կը զբաղեցնեմ վերելակը։

էս մարդը պնդեց որ մտնեմ իր հետ, որ տեղ կանենք։ իսկապէս, խցկուեցինք։

վերելակում նայեց ուշադիր, ասաց՝

— տես է, էս կարերը գործարանային են չէ՞։ սիրուն չեն արել, կարային սիրուն անել, որ տէնց չերեւար։

հիացնում ա ինձ, երբ էդպիսի դետալներին ուշադրութիւն են դարձնում։

ու մէկ էլ՝

— վաղուց սպորտով չեմ զբաղւում, հա մտածում եմ հեծանիւ առնել, բայց հա չեմ առնում։ պէտք ա աւելի լուրջ մտածեմ։

յետոյ նոյն օրը ինչ֊որ վիդեօ էի դիտում, տեսայ որ «լամբորջինիի» հեծաիւների վրայ էլի նոյն կարերն են ու լաւ երեւում են։

#զրոյց #քաղաք #հեծանիւ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ զրոյց  քաղաք  հեծանիւ