2022-07-28-12935278

այն օրը բարձրաձայն մտածում էի՝

— եթէ «միջինոտ» «դասի» ես, կարող ես քեզ թոյլ տալ վարկով ձեռք բերել երեւանում տուն։

ոչ կենտրոնում։ իսկ քաղաքային միջավայրը հէնց կենտրոնում ա։

էդ տունդ լինելու ա գեհենային բարձրայարկում, անճաշակ ու ահաւոր։ ու ամաչելու ես ասես որ էս տանն ես ապրում։

կամ գուցէ առանց եկամտի վերադարձի առնես, ապա գուցէ խրուսչեօվկայում, կամ բրեժնեւեան բարձրայարկում։ վերջինը լրիւ գետտօ ա, իսկ խրուսչեօվկան փոքր պատուհաններով ա ու երբեմն շատ ցածր առաստաղով։ ու ոչ կենտրոնում։

իսկ քաղաքային միջավայրը կենտրոնում ա։ կան էլի տեղեր, օրինակ մամիկոնեանցը բաւականին քաղաքային ա, բայց մի քայլ էս կողմ՝ գեհենային կոմիտասը, մի քայլ էն կողմ՝ գեհենային ադոնցի երազը։

ու քսան տարի փող ես տալու բանկին։ ու աւելի շատ, քան եթէ վարձէիր, գուցէ։ նայած ոնց կպցնես։ բայց դու քսան տարի կպար վարկի։

ինչի՞ համար՝ երեւանի։ բայց երեւանում ի՞նչն ա լաւ՝ քաղաքային միջավայրը։ որը կենտրոնից դուրս չկայ։

ապա այն համար ես տալիս, որ մնաս խցանումների մէջ։ որ քշես աւտօ։ որ զզուես քշելուց։ որ ապրես նէնց տեղում որ չես ուզում դուրս գալ տանից, զի ահաւոր ա։ չես ուզում պատուհանից նայել, զի շրջակայ շէնքերն ահաւոր են։ ու հարեւանները չեն ուզում շէնքիդ նայել, զի ահաւոր ա։

էն ա տասնհինգ հազար վերցնում ես, առնում ես ստեփանաւանում տուն։ մի երկու տարում փակում ես։ ու բանկի ծառան չես այլեւս։

կամ այլ տարբերակ՝ չես առնում երեւանում, բայց վարձում ես կենտրոնում։ տալիս ես ապա քո աշխատավարձի զգալի մասը այդ վարձի։

ու էլի մտածում ես՝ ինչի՞ եմ էդ անում։

ու գնում ես առնում ես տուն ստեփանաւանում։ կամ գիւմրիում։

դէ, մարդկանց մեծ մասը նէնց արտօնեալ չեն, որ հեռավար աշխատեն։ էդ պատճառով էլ փողոցները լիքն են, մասնաւորապէս։

պլիւս համալսարանները, դպրոցները։

մէկ էլ, շատ կարեւոր էր ջոկելը (շուտ էր դա) որ ես չեմ կարող շատ մարդու հետ ընկեր լինել։ ու համայնքդ շատ մեծ չպէտք ա լինի։ շատ մեծի դէպքում շփոթւում ես, չես ջոկում։ փոքր տեղում էլ կարող ա լաւ եւ շատ բաւականացնող համայնք լինել։

եթէ լինեն բաւական քեզ համապատասխան մարդիկ։ բայց կը լինե՞ն երեւանից դուրս։ ինչքան տեսնում եմ՝ ամէն տեղ բաց մարդկանց համայնքներ կան, եւ վանաձորում, եւ գիւմրիում։ ամէն տեղ կարելի ա լիքը գրքերով սենեակներ գտնել։ ամէն տեղ կարդում են։ ամէն տեղ ինտերնետ ունեն։

ոնց մտածում էի՝ գալիս էի նրան որ երեւանն անիմաստ ա, եթէ բաւական արտօնեալ ես որ հեռավար աշխատես։

#երեւան

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ երեւան