2022-07-08-12521128

շատ լաւ չեմ իմանում ինչ ասել, բայց դէ ինչ ssd֊ները փչացել էին, պէտք էր մի բան անել։

ու արեցի երկու բան՝ համ սերուերը տեղափոխեցի, համ նոր եկած nvme֊ի վրայ զրօյից տեղեկայեցի gentoo համակարգ։ ես վաղուց ուզում էի ազատուել funtoo֊ից զի ձեռքերս կապում էր իր հին վարկածներով փաթեթների, պլիւս ռոբինսը իրան դրել ա իրա երազած տղու տեղ, իսկ gentoo֊ուն ժողովրդավարական հիմքերով կառավարուող համայնք ա։

նաեւ լաւ չէի քնում զի միջուկը թարմ չէր ու նէնց չի որ շատ հաւանական, բայց խոցելիութիւն ունէր։ իսկ միջուկը չէի կարողանում թարմացնել որովհետեւ… հաւէս չկայ պատմելու։

տէնց, հիմա գոհ եմ, չնայած դեռ լիքը բան չի աշխատում։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)