2022-05-19-11423691

ափսոս որ դաշնեզերքն ունի այս երկու խնդիրները՝

— դիասպորայի գրառումները չեն երեւում դաշնեզերքի հիմնական մասից՝ մաստոդոնից։

ու

— հին գրառումները նոր հանգոյցներում չեն երեւում։

սա, երեւի, կարելի ա որոշ չափով լուծել բոտ գրելով, որը գնալու ա, ասածդ հոսքի գրառումները տարածի էն հանգոյցից, ուր դրանք կան։

իսկ secure scuttlebutt֊ը էդ խնդիրը չունի։ ամէնը սինք ա լինում։ պարզապէս այլ խնդիրներ ունի, որ օրինակ, քեզ մօտ, քո սարքի մէջ ա սինք լինում։

էհ։

բայց շատ ա դուրս գալիս secure scuttlebutt֊ը, պէտք ա մի ձեւ ինձ սովորեցնեմ, երեւի, էնտեղ էլ միշտ գրեմ։ պարզապէս, իմ գրառումները հաշուի են առնում ̶դ̶ի̶տ̶ո̶ղ̶ի̶ն̶ ընթերցողին, իսկ ես ընթերցող չունեմ էնտեղ։ #դաշնեզերք #էհ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ դաշնեզերք  էհ