2022-05-17-11374068

երէկ հրանտ տէր֊աբրահամեանի զրոյցն եմ դիտել, «քո»֊ից մէկի հետ, ասում էր՝ երբ աշխարհում բոլորը ուժով են փորձում իրենց հարցերը լուծել, երբ այդպիսի ժամանակաշրջան ա՝ մենք խօսում ենք խաղաղութեան մասին։ դատապարտելով էր, էլի, խօսում։

չեմ իմանում, ի՞նչ ա մտածում՝ արդե՞օք այլընտրանք ունենք։ արդե՞օք ուժ ունենք, ու արդե՞օք պարզ չի որ ուժով չի ստացուի։ հա, ասում էր՝ չեմ տեսնում որ բանակով զբաղուեն։ ես տեսնում եմ՝ պարզապէս, իմ հասկանալով, ինչի՞, կուլտուրա՞ ունենք բանակով զբաղուելու։ ոնց կարողանում են՝ մի ձեւ զբաղւում են։

յետոյ լսեցի քանանեանին՝ ասում էր՝ պիտի զոհերի գնով մինչեւ դեկտեմբերի կէս ձգէինք, պատերազմը կանգնելու էր։ այո, ստեփանակերտը մեր ձեռքում չէր լինի, բայց եւ ռուս խաղաղապահներ բերելուց կը խուսափէինք։

ես թողնեմ էդ հարցը, որ «զոհերի գնով» ասելը հեշտ ա, առաւել եւս երբ զոհը դու չես։ հիմա ուկրաինան էլ ա շարունակում զոհերի գնով պաշտպանուել, չի յանձնւում։

բայց իմ հասկանալով՝ ստեփանակերտը ամենակարեւորն ա։ մարդիկ ապրում են քաղաքներում։ ու քաղաքներում ա տնտեսութիւնը զարգանում։ ու արցախում էլ՝ բնակելի ֆոնդը ստեփանակերտում ա։ ստեփանակերտից դուրս երեւի ամենաշատը մի քսան հազար մարդ էր ապրում։ ստեփանակերտ կորցնելը՝ նշանակում ա արցախի իրական հայաթափում։ եւ ո՞րտեղ տեղաւորել ստեփանակերտի մարդկանց։ սարերում՝ վրանների մէ՞ջ։

նաեւ, ոնց հասկանում եմ, այդ կոնֆիգուրացիայով մեծ հաւանականութեամբ, մարտունու շրջանն էլ էին գրաւելու ադրբեջանական զօրքերը։

յետոյ էլ մարդիկ ասելու էին՝ տեսէք, նոյեմբերի իննին կարող էր կանգնեցնել պատերազմը, մարտունին ու ստեփանակերտը չէինք կորցնի, բայց չարեց։ ու հա, քանանեանը ենթադրում ա որ քարուաճարը հայկական վերայսկողութեան տակ կը լինէր։ բայց քարուաճարի մասին խօսք չկայ՝ բանակցութիւնները լղիմ֊ի մասին են եղել։ քարուաճարից հայկական ուժերը ամենահայանպաստ լուծման ժամանակ մէկ ա հանւում էին։

իսկ արդե՞օք իրատեսական ա, որ այն տեղը, ուր ադրբեջանական զինուորը հիմա կանգնած ա՝ նա լքի առանց պատերազմ։ ապա արդե՞օք անհրաժեշտութիւն չէր ստեփանակերտ ադրբեջանական զինուժ չթողնելը։ էստեղ կարելի ա ասել, որ հնարաւոր էր ապագայ առեւտուր՝ քարուաճարի դիմաց կորցրած մարտունին, կամ ստեփանակերտը։ չգիտեմ։ բայց ինչքա՞ն ժամանակ անց։ արդե՞օք էլ դրանից յետոյ շատ մարդ կը մնար, որ կը վերադառնար ստեփանակերտ։

ի՞նչ էք մտածում։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)