2021-12-02-7482246

այ ես չեմ կարողանում հարցում անել, որ ընտրէք, բայց խնդրում եմ պատասխանել մեկնաբանութիւններում։

եթէ մարդիկ միշտ անում են տարածուած սխալ՝ օրինակ գրում եւ ասում են «կապՆուել», ոչ թէ «կապուել», արդե՞օք արժի իրենց ասել այդ մասին։

ես ասում եմ, եթէ մօտ մարդ ա, ում նկատմամբ լաւ եմ տրամադրուած, բայց սովորաբար տէնց մարդ չկայ, ում հանդէպ լաւ եմ տրամադրուած, ու կարող եմ ուղղել։ եթէ սխալ էլ ա ասում՝ իմանալով ա ասում, ընտրութեան հարց ա, եւ ոչ թէ չիմացութեան։

ինձ քանի տարի առաջ սովորեցրել են վարքագիծ՝ եթէ չգիտի՝ մի ասա, զի ասելով օգնում ես որ իրան կեղծի, եւ միւս մարդկանց մոլորեցնի, սխալ ազդակներ տալով։

այս մօտեցումը կարողանում եմ արդարացնել՝ հասկանում եմ, որ կայ օգնութիւն, որը պէտք չի, պահանջուած չի, եւ նման նուէրները կենսակայուն չեն որոշ մարդկանց դէպքում, միեւնոյնն ա․ չի նպաստի հետագայ զարգացմանը, մարդը կը մնայ նոյնը, բայց էս գիտելիքով, լաւագոյն դէպքում։

դա նաեւ մասնագիտական ոլորտում ա էդպէս՝ կան մարդիկ, ում պէտք ա ցոյց տաս, ու իրենք կարողանում են որոշ գործողութիւններ կրկնել։ բայց ոչ հումանիստական բան եմ ասում՝ ինքը չի լինի նա, որ կը հասնի ինքնուրոյն այդ լուծմանը։ այլ պարագայում կրկին ակնկալելու ա որ իրան լուծում են տալու։ հումանիստական չեմ համարում նաեւ ամէն անգամ լուծումներ տալ իր փոխարէն՝ զի նպաստում ես որ նա չզարգանայ ինքնուրոյն։ բայց ես յոյսս կորցրել եմ վաղուց․ կան մարդիկ որ փնտրում են լուծումներ, ու իրենց օգնելը օգուտ տալիս ա եւ չի վնասում։ ու կան մարդիկ, որ օգնես՝ կօգտուեն, չօգնես՝ կը մնան տէնց անօգնական։ միշտ։

ու բնական ա, նման մարդիկ սպառում քամում են, ու բնական ա, ես ձգւում եմ էն մարդկանց, որ իրենք ինձ հետաքրքիր բաներ կը սովորեցնեն, կամ երբ մի բան ասել եմ՝ աւելին կը բացայայտեն, ու ինձ կը պատմեն։ ու ես բնաւ չունեմ նախանձ, կամ վախ թէ ինձ կանցնեն։ ես նախ առհասարակ «անցնելը» չեմ հասկանում, ու միայն ուրախ եմ ապրել էն միջավայրում ուր զարգացող ու խորացող մարդիկ են, ու իրար հետ շփումն աւելի ա զարգացնում բոլորիս։

վերադառնալով հարցմանը՝ ասե՞լ թէ չասել, որ «կապՆուել» չի, մօտ մարդկանց մէկ ա կասեմ՝ իրենք եթէ եւ չգիտեն, չգիտեն դեռ, կամ հեռանկարային են, խորացող, դա արդար օգնութիւն ա, վաստակած, պահանջուած։

միւս կողմից, եթէ ասել նրանց, որ երբեք չեն իմանայ ու խորացող չեն՝ աշխարհը աւելի քաոտիկ ես թողնում։ եթէ օրինակ, թուանշային լուսանկարների գոյները լաւացնելու ձեւեր չսովորեցնես՝ ապրում ես աւելի վատ աշխարհում, ուր ամէն քայլափոխին դախ գոյներ ես տեսնում։ հոգոց։

այսքանը գրեցի, եւ բաւական թերապեւտիկ էր՝ հիմա հակւում եմ նրան, որ մարդը չի կարողանայ արդիւնաւէտ իրան կեղծել՝ ամէն ինչն էլ սիգնալ ա, ու պարզ ա, որ էս մարդն ունի թանկ ժամացոյց, իսկ էն միլիարդատէրը «սուոթչ» ա հագնում, որովհետեւ նա ֆորբսի ցուցակի մէջ ա, իսկ էս մարդն անհանգստացած ա նրանով, թէ ինչ տպաւորութիւն կը թողնի։ նմանապէս, եթէ գիրքը չես կարդացել, բայց պատահական տեղում բացել ես, ու մի նախադասութիւն ես յիշել, կարող ես դա մէջբերել, եւ տպաւորութիւն կը գործես միայն նրա վրայ, ով էդ գիրքը չի կարդացել։ դա լաւ ներկայացուած ա «կէսգիշերը փարիզում» վուդի ալենի ֆիլմի մէջ։

բայց սա նշանակում ա՝ ասես չասես՝ օգուտ չկայ, օկ, գուցէ այդ բառը ճիշտ ասի կամ գրի, բայց ի՞նչ անել մնացած բառերի հետ։ դու չես կարող լծուել այդ մարդու կրթութեամբ, արդե՞օք արժի անյարմար վիճակ ստեղծել եւ բացատրել, աւելի լա՞ւ չի նա հանգիստ ապրի առանց մտածելու, ինչպէս նախկինում էր։ մի հատ էլ քեզ սնոբ կամ գրամար նացի հանի։

միւս կողմից էլ՝ աշխարհը չես լաւացնի պատմելով լաւ գյոնի մասին՝ նախ բարդ ա ու երկար, ու պէտք ա իրականում ոչ միայն տալ «ֆիլտր», որը չօգտագործուած ու չգնահատուած ա լինելու, այլ տալ օրինակ կոսենկօյի ամփոփող գիրքը որ կարդան։ իսկ գիրքը մէկ ա չեն կարդայ։ ես չեմ տեսել դեռ մարդ, ում տամ էդ գիրքը ու նա կարդացած լինի։ այլապէս առանց «ֆիլտրերի» էլ կը զգար որն ա վատ գոյնը, ու կը փորձէր այլ կերպ մշակել նկարները։

ու էստեղ, իհարկէ կրկին, իմանալով որն ա որը, արդէն կարողանում ես գիտակցուած ստանալ «վատ» գոյն, զի դա քո արուեստոտ մտայղացումն ա, ուղերձն ա։

այսպէս mvdrv֊ն փախած բաներ ա նախագծում, բայց էս մարդիկ գիտեն ինչ են անում, ու ինչ յղումներ ու ուղերձներ են տալիս։ (:

ինչ֊որ շատ տարուեցի, իսկ էսքանը գրելու ժամանակ չունէի։

մինչ։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)