2021-10-23-6596884

ձօն ֆրենդզոնի մասին։

իսկապէս կարծում եմ, որ շատ վատ տեղ չի։ հիմա բացատրեմ։

երբ ոչ ցանկալի տեղ ենք համարում ֆրենդզոնը՝ արժեզրկում ենք ընկերութիւնը, եւ չափից դուրս արժեւորում յարաբերութիւնը։

ու իսկապէս, աւաղ, շատերի համար էնպէս ա, որ եթէ յարաբերութիւն ունեն՝ էլ աշխարհն իրենց համար գոյութիւն չունի։

ու տէնց մարդիկ անհետանում են, երբ յարաբերութիւն են ստեղծում։

իհարկէ, չանհետանալը հեշտ չի՝ ամենազանազան պատճառներով։ բայց եւ շատ գնահատելի։

ընկերութիւնը, եթէ այն լինում ա պահել՝ իրականում շատ հաւէս բան ա։ ու ես կարծում եմ, կարելի ա վատ չզգալ քեզ ֆրենդզոնի մէջ, նոյնիսկ եթէ որոշ չափով էլ յարաբերութեամբ ես հետաքրքրուած, կամ տէնց բան չես բացառում։

ինձ մօտ շատ շատ ա եղել ընկերութիւն աղջիկների հետ։ մասնաւորապէս որովհետեւ հիմնականում տղաներից հեռու եմ մնում։ մի աղջկայ հետ նոյնիսկ ապրում էինք միասին, ու ահագին հոգ տանում իրար մասին, ու նա էդ ժամանակ դէյթւում էր մի տղայի հետ, ու ես էլ յարաբերութիւն ունէի։ նա տղային, ճիշտ ա, բացատրել էր, որ եղբօր հետ ա ապրում՝ չէր հասկանայ։ իրենք ահագին լուրջ փորձեցին յետոյ, միասին ապրեցին, բայց չստացուեց։

ես ինձ յաճախ շատ լաւ եմ զգում տէնց ընկերական յարաբերութիւններում՝ էն ժամանակ նոյնիսկ մտածում էի՝ ահա, ընկերոջը կը թողնի, կամ չի թողնի, կը կողմնորոշուի կամ չէ՝ իսկ ես կամ, ու մենք մօտ ենք։

իր յաջորդ ընկերոջ հանդէպ ես էդքան լաւ էի տրամադրուած, որ մի պահ չդիմացայ, ինքս ժամանակաւոր խզեցի կապերս էդ աղջկայ հետ, երբ նա էդ տղային թողեց։ յետոյ պարզուեց՝ լուրջ չէր թողել, ես էի շատ ծանր տարել։ իհարկէ, արածս անելու բան չէր, բայց դա չի թեման։

երբ այլ ընկերս պատրաստւում էր «մուվ ին» լինել իր ընկերոջ հետ՝ ինձ էր ասել, ու մենք գնացել էինք ինչ֊որ կենցաղային բաներ առնելու միասին՝ իր ընկերը «սմենայով» ծանր գործ ունէր՝ բնական ա, բարդ ա հայաստանում լինել նորմալ, ոչ տտ մարդ, ու քիչ թէ շատ արժանավայել աշխատանք գտնել։

իհարկէ, իրենցից էլ ա։ ինձնից էլ ա։ բոլորից ա։ հիմա մի ընկեր էլ ունեմ, որ իրենք էդքան լաւ լեզու են գտել սոնայի հետ, ու պարզուեց ընդհանուր հետաքրքրութիւններ ունեն, որ ես իրենց հետ չունեմ, որ աւելի յաճախ եմ իրան տեսնում, քան նախկինում էի տեսնում։ (:

միշտ չի իհարկէ էդքան լաւ։ շատ բան շատ վատ ա եղել, ու շատ ամաչում եմ ինձնից երբ յիշում եմ, բայց ասքն այդ մասին չի։ ու տէնց։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)