2021-09-15-5841301

երբ գործընկերներս սխալներով խօսում են՝ «կապնուել», «խաբնուել», եւ այլն, ես իրենց չեմ ուղղում։

ոչ թէ որ չմտածեն որ սնոբ եմ (գրամար նացի չգիտեն ինչ ա), ու ոչ որ վատ չզգան՝ չեն զգայ, այլ որ իրենց հետ այլ շփուողները զգան ում հետ գործ ունեն։

ինձ թւում ա եթէ ես իրենց սովորեցնեմ՝ իրենց կեղծելու ձեւ կը տրամադրեմ։

իրենք դրանից չեն դադարի լինել էն ինչ կան, բայց դա այլեւս այդքան վառ արտայայտուած չի լինի։

էս մտածողութիւնը իմը չէր, ես շատ ներառական եմ եղել, ու փորձել եմ գործընկերների հետ կիսուել հաւէս բաներով՝ գիտելիքներով, յօդուածներով, միջոցառումներով, ֆիլմերով, բայց վերջապէս սովորեցի որ պէտք չի՝ պահանջուած չի, ու բնականաբար իրենց կիսուելիքը («տեսա՞ք ինչ լաւ նուաստացրին ամերիկոսներին» ոճի) ինձ պէտք չի։

ինչը նշանակում ա որ մեր յարաբերութիւնը կայացած չի։

էս մտածողութիւնս ձեռք բերովի ա, մէկից սովորել եմ ու շատ ուժեղ կպել ա։

չգիտեմ ինչ կասէք։ սրա էքստրեմալ տարբերակով պիտի երբեք չկիսուենք խորհուրդներով մարդկանց հետ ու չօգնենք շատ գործերում։ դա իմը չի։

երեւի նրանց համար ում լաւ եմ վերաբերւում՝ ով իմ արժէքնեռը կիսում են, ում սիրում եմ՝ իրենց կասեմ, եւ կօգնեմ աճեն, եւ կը սովորեմ իրենցից։ ստացւում ա որ ընտրովի եմ մօտենում, բայց արդե՞օք դա քննադատելի ա։

յ․ գ․ ես ձախական չեմ բնաւ, բայց երբ անարխիստները խնդրում էին օգնել ցանցային անվտանգութեան հարցերում՝ սիրով օգնում էի։

հհկ֊ին չէի օգնի զի իրենց հետ մի սենեակում լինելն արդէն ահաւոր ա՝ հոտը կը կպնի, յետոյ ո՞նց մաքրուես։

նաեւ անարխիստներին դիտարկում եմ որպէս քաղաքական շարժում, որը եթէ նոյնիսկ մի քանի տեղ ունենայ աժ֊ում՝ վատ չի, չեն վերացնի մասնաւոր սեփականութիւնը, թող լինեն յանձնաժողովների անդամներ, ու գուցէ մի երկու կէտում կարողանան իրենց ուզած փոփոխութիւններն անել՝ շատ լաւ ա։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)