2021-09-13-5813186

ես զզուած եմ իմ աշխատանքից։

չգնահատուած եմ, ու իրենց պէտք չեմ, պէտք չի իրենց էն ինչ գիտեմ, էն ինչ սիրում եմ, էն ինչով կուզէի օգտակար լինել։

ցանկացած յարաբերութեան մէջ ամենակարեւորն էն ա, արդե՞օք դու ուզում ես տալ էն, ինչ քեզնից պահանջուած ա, ու արդե՞օք քեզ հաճոյքով տալիս են էն, ինչ քեզ պէտք ա։

(պետերսոնը մի օրինակ էր բերում, որը իմ ասածի մասնաւոր դէպք ա՝ պատմում էր հետազօտութեան մասին, ու ոնց կարելի էր կնախատեսել արդեօք էս կամ էն ամուսնական զոյգը երկար կը դիմանան իրար, ու ինչքան վատ են իրենց յարաբերութիւնները, եթէ դիմանում են։ ու օրինակն այն էր, որ կինն ասում ա՝ տես ինչ հաւէս թռչուն ա, ու ամուսինը թքած ունի, ու չի մօտենում պատուհանին որ տեսնի՝ իրան թռչունները չեն հետաքրքրում։ ու նա ասում էր՝ եթէ ուզում ես կապը պահել՝ գնա էդ անտէր թռչունին նայի։ բայց ես կարծում եմ՝ եթէ քեզ չի հետաքրքրում՝ մի նայի՝ բաժանուէք պրծէք իրարից)։

ու էն ինչքան պէտք չի էն ինչ ես կամ, ինձ նոյնիսկ ճակատին ճպցրել են վերջերս, ասելով՝ դէ մենք գիտենք որ մեր աշխատանքում էս ու էն պէտք չի, սահմանափակ գործողութիւններ ենք անում։

իրենց էդ չի պէտք, իրենց պէտք ա կարգապահութիւն, ու որոշակի ռուտին գործեր անելը, որից ես թերանում եմ՝ հիմնականում առաջինից։

ու ինձնից էդ ա պահանջուած, ու ես գիտեմ որ ամէն տեղ ա դա պահանջուած, ու գուցէ աւելի խիստ ա այլ տեղերում, էդ պատճառով յոյս չունեմ որ արդիւնաբերութեան մէջ կարող եմ տէնց տեղ գտնել, ուր շատ վատ չեմ զգայ ինձ։

նաեւ, ո՞նց են գործ գտնում՝ գաղափար չունեմ։ ինչ տեսել եմ առցանց՝ անկապ գործեր են, շատ քիչ քանակի։ մարդկանց գտնում են եթէ իրենք լինքդ․ին են բացում, ու ես չգիտեմ, ինչի՞ց եմ ամենաշատ զզւում՝ լինքդ․ին֊ի՞ց թէ՞ իմ գործի տեղից։ առհասարակ որ բացեմ, երեւի չի էլ թողնի ջնջել հաշիւը։ :/

ինձ համար նուաստացուցիչ ա էդ լինքդ․ին֊ում լինելը։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)