2021-09-07-5695092

էսօր տրամադրութիւնս ցածրանում ա, ինչ մթնում ա։ երեւի քիչ քնելուց էլ ա, էդ կապը գտել եմ։

ու ապա հուր ու կրակ թափեմ մի քիչ այստեղ՝

— էսօրուայ գործի տեղի քոլը, ինչպէս միշտ ահաւորն էր, իմ գործընկերները ինչպէս միշտ ահաւորն են։ մարդիկ շփման պակաս ունեն, ու փորձում են այն կոմպենսացնել աշխատավայրում։ նաեւ անգործ են, չգիտեն ինչով իրենց օրը լցնեն, ու իրենք իրենց համար խնդիրներ են ստեղծում, որ յետոյ լուծեն։ ու օրը լի լինի։

ինչ լաւ ա որ ես աշխատանքի չեմ գնում, ու իրենք չեն կարող աբիւզ անել «խօսելու» հնարաւորութիւնը ինձ հետ հիմա։ չնայած կրկին, ուզում են ստիպել գնալ աշխատանքի։ գուցէ իսկապէս նոր գործ փնտրելու ժամանակն ա, բայց ես ախր իմ ուզած աշխատանքի յոյս չունեմ, իսկ մի վատը մի այլ վատի հետ փոխել չեմ ուզում։

— իմ բախտը բերել ա որ ես չունեմ ուղէղի c++։ զուտ բախտի բան էր։ չգիտեմ դա ինչպէս եղաւ, զի ես ինքնավստահ չեմ։ բայց դրա պատճառը՝ ինքնավստահ չլինելու, նաեւ էն ա, որ ես տեսնում եմ լիքը ինքնավստահ ակնյայտ դեբիլներ՝ ասենք սկզբունքային անտիվաքսերներ։ ընկերոջս գործի տեղում տէնց մէկը կայ, իր գործընկերների գլուխը տարաւ, արդիւնքում երկուսը չպատուաստուեցին՝ մէկը մեռաւ, միւսը հազիւ փրկուեց։ երբ հիւանդանոցում էր, մի պահ հեռախօսով խօսեց ընկերոջս հետ։ ասում ա, հազիւ էր խօսում, շունչ հաւաքեց ու ասաց՝ «էտըտ *** պրոստը իդիոտ»։ այդ «***»֊ն էր որ ասում էր իբր չկայ կովիդ եւ ամէնը հեքիաթներ են։ մինչեւ հիմա էլ ասում ա։ ու գիտէ՞ք նա չի հիւանդացել։ իր տարեց գործընկերն ա հիւանդացել, հազիւ փրկուել, իսկ նա չէ։

կարճ ասած՝ ես գիտեմ որ ինքնավստահութիւնը կապ չունի ճիշտ լինելու հետ։

որոշ աղջիկներ շատ են հաւանում նման գիծ, բայց ինձ թւում ա, նոյնիսկ եթէ դու ծնուել ես ահաւոր ինքնավստահ, շատ լաւ կը լինէր սովորել էդքան ինքնավստահ չլինել։

բայց հետ գալով պատմութեանը՝ ես ինքնավստահ չլինելով պիտի որ շրջապատի կարծիքները ընդունէի այն մասին որ c++֊ը ամենայանճարէղ լեզուն ա ինչ երբեւէ ստեղծուել էր, եւ դրա հմտութիւնները ձեռք բերելով պիտի որ իրենց պէս ասէի՝ «ինչի՞ս ա պէտք այլ բան, սրանով ամէն ինչ կարող եմ անել»։

էսօր մի չաթում խօսում էի մի տղայի հետ՝ էնքա՛ն ինքնավստահ (ոչ շատ տիպիկ արեւմտեան չաթերի համար), ու ակնյայտօրէն չի իմանում ինչ ա ասում, բայց էնքա՛ն վստահ ա որ իմանում ա։ զի լիքը այլ բաներ գիտի, իհարկէ, ու խորացած ա։ ես դրանց մէջ խորացած չեմ։

բայց դէ հիմա լսել ա որ c++֊ում մոդուլներ կան, ու ասում ա՝ դէ լաւ ա, ճիշտ ա, շատ էական չի, բայց լաւ ա։ ասացի, հա, վերջապէս ջոկել են, չի փրկի լեզուն էդ հնարաւորութիւնը, բայց եթէ օգտագործել c++֊ի ենթաբազմութիւն ու մոդուլներ՝ կը լինի աւելի ապահով կոդ գրել։ ու տէնց թռաւ դէմքիս՝ թէ բա դու բան չես ջոկում, որ կապում ես մոդուլները՝ ապահովութեան հետ։ ո՞րտեղ ա կապը՝ հլը ատչեօտ տուր։ աստուած, դէ բացատրում եմ, որտեղ ա կապը։ ահագին փափկեց, բայց դէ մէկ ա ասում ա՝ տէնց էական բան չի, թող լինեն։

բայց էդ մասին չեմ։ ու սա նոյնիսկ հուր ու կրակ չի։ սա օրհնութիւն ա։ օրհնեալ եմ ես, որ էդպիսի մարդ չեմ։ օրհնեալ եմ որ երջանիկ չեմ ինստագրամով ու c++֊ով։ օրհնեալ եմ որ ես չեմ ասում, թէ «էական» բան չեն փոխում մոդուլները։ օրհնեալ եմ որ կարողացել եմ զգալ ինչ լաւ լուծում ա։ օրհնեալ եմ որ տեսնում եմ էական տարբերութիւն մոդուլի ու նէյմսփէյսի միջեւ։

շնորհակալ եմ ճակատագրին, պատմութեանս, պատահականութիւններին, որ չտարան ինձ էն ուղղով որ ես իր պէս ինքնավստահ եւ c++֊ին սիրահարուած մարդ դառնայի։ սարսափելի ա էսօր ինձ համար էդ միտքը։

իսկ իր համար սարսափելի չի։ ու ինձ սարսափելի ա որ էդ ինձ սարսափելի կարող ա չթուար։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)