2021-09-04-5619174

էսօր @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/Voyager}֊ը հետաքրքիր միտք արտայայտեց, ես երեւի մի քանի ժամ անց հասկացայ, ինչքան կարեւոր միտք էր։

ասում էր՝ թուիթերում, ու կենտրոնացած տեղում, հնարաւոր ա որ մի դեբիլութիւն գրես, վիրուսային ձեւով տարածուի՝ վեց միլիոն շէյր ստանաս, ու երեսուն հազար քոմենթ այն մասին որ դեբիլ ես։

դաշնեզերքում՝ հնարաւոր ա չտարածուի նոյնիսկ հանգոյցից դուրս։ կարող ա մի երկու տարածում ստանայ այլ հանգոյցներում, եւ դրանցից դուրս չգայ։

զի դէ քեզ կարդացողներն են, դիցուք մէկը տարածեց, իրեն էլ մի քանի հոգի ա հետեւում այլ հանգոյցներից, դրանցից մէկը լայք արեց, կամ ինչ, ու շղթան աւարտուեց։ շղթան շատ աւելի հեշտ ա աւարտւում։

կամ կարող ա ախպերութիւնդ ա նոյն հանգոյցի, տեսան մտածեցին՝ դէ բան էր ասաց, ու անցնեն առաջ։ ոչ մէկ չգտնուի որ վիրաւորուի, ու սկսի շէյմել ամբողջ աշխարհով։

այլ օրինակ, ես տիգրան@անքունի մասին բան եմ գրում, բայց նա ինձ չի հետեւում։ նա հետեւում ա մեր հանգոյցից այլ երկու հոգու։

եթէ այդ երկու հոգին իմ ասածը չտարածեն՝ ինքը չի էլ տեսնի։

մեզ մօտ գլոբալ հոսքը իրականում գլոբալի ենթաբազմութիւն ա։ զի կենտրոնացուած ցանց չի, տեսնում ենք ցանցի հատուած, ոչ թէ ամբողջը։

#դաշնեզերք

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ դաշնեզերք