2021-08-11-5121778

@{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/angelicapickles} @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/ameoba} @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/hrachoohi} @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/varya} մարդիկ, նախ ձեր չաթ սերուերը պատրաստ ա։

սպասարկիչը աշխատում ա xmpp (jabber) հաղորդակարգով։ եկէք բացատրեմ ոնց ստեղծել հաշիւ անդրոիդի conversations կամ blabber.im յաւելուածով։ (conversations֊ը կարելի ա ձրի ներբեռնել fdroid խանութից, ուր միայն ազատ ծրագրակազմ ա)

զգուշացում՝ եթէ յաւելուածը առաջարկի թոյլ տալ դիմել ձեր հասցէագրքին՝ մի թողէք, կաւելացնենք ընկերներին ինքներս, առանց իրենց։ հէնց մի անգամից կարող ա չլինել, բայց երեւի մի պահ կը հարցնի՝

չէ, պէտք չի ոչ մի բան տալ իրան։

դէ սկսենք։ երբ աշխատեցնէք, քանի որ չունէք այլ հաշիւ, կը տեսնէք հետեւեալը՝

պէտք ա սեղմել, ինչպէս երեւում ա նկարից՝ create new account։

յետոյ հարցնելու ա՝ ո՞ր սպասարկչի վրայ ստեղծել հաշիւ, ու առաջարկելու ա ստեղծել հէնց իրենց՝ conversations.im սպասարկչի վրայ։

բայց դա պէտք չի, զի դուք արդէն ունէք ձեր սպասարկիչը։ ընտրէք՝ use my own provider։

հիմա ասելու ա՝ դէ ասա ինչ հաշիւ աւելացնենք։ արէք ոնց ստորեւ էկրանահանում երեւում ա, միայն օգտանունը փոխէք։ ինչպէս տեսնում էք, կարելի ա գրանցել նաեւ հայերէն օգտանուններ՝

պէտք ա անպայման նշել register new account on server որ նոր հաշիւ գրանցէք, ոչ թէ մուտք գործէք արդէն եղած հաշուով։

յետոյ առաջարկելու ա աւատար ընտրել, կարող էք բաց թողնել պարզապէս՝

հիմա դուք ունէք հաշիւ։ բայց պէտք ա աւելացնէք կոնտակտներ ձեզ։

երեւի տեսնում էք այդ զրոյցի «ամպիկը» ներքեւի աջ մասում՝

որ դրան սեղմէք՝ կը դառնայ պլիւսիկ՝

որ դրան էլ սեղմէք՝ մի քանի տարբերակ կունենաք՝

տեսէք, կարող էք աւելացնել ինձ՝ ինքը@չոլ.հայ (սա իմ նոր հաշի՛ւն ա, ինչ հաւէս ա) ու norayr@spyurk.am։ կարող էք աւելացնել միմեանց։ կարող էք աւելացնել ռուբէնին ու արեւիկին՝ shekspir55@spyurk.am ու revik@spyurk.am

կարող էք ստեղծել սենեակներ, կամ մուտք գործել եղած սենեակ՝ ես արդէն փորձի համար ստեղծել եմ գրադարան անունով սենեակ։

դէ մինչ։ քիչ անց տեղակայած կը լինեմ նաեւ մաստոդոն, իսկ դեռ կարող էք կպնել չաթի, ու մտնել, օրինակ գրադարան սենեակը, կամ կանչէք ինձ ինչ֊որ սենեակ, խօսենք։ կամ գրէք պարզապէս։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)