ուզում եմ շղթայ բացել այն մասին, թէ ինչ ա փոխուել յեղափոխութիւնից յետոյ։
ես ամէն անգամ ինձ համար նշում էի, ու ուզում էի #դրա_համար_ենք_յեղափոխութիւն_արել պիտակ օգտագործել, բայց ալարում էի, ու հաշիւը կորցրել եմ նման բաների։
հիմա փորձեմ սկսել, եթէ ուզէք՝ աւելացրէք։
վաղուց եմ ուզում, հատուկ մտածեցի որ ընտրութիւններից յետոյ ա պէտք անել, որ քարոզչութիւն չդիտուի։
- զուարթնոցի հարցը լուծուեց՝ չի քանդուելու, դարձել ա յուշարձան։
- լիքը ապօրինի շինութիւններ քանդուել են, այսօր քաղաքը դեռ սարսափելի ա գլոբալ, իհարկէ, բայց լիքը տեղերում ուր ես դժուարանում էի անցնել, էդ բուդկաները հանել են։
- ուր չէի դժուարանում անցնել, մէկ ա հաւէս ա որ լաւացել ա, օրինակ նժդեհի հրապարակը լրիւ մաքրել են, գազոններ են սարքել։
- տրանսպորտով առաջին անգամ անկախ հայաստանի պատմութեան մէջ փորձում են լուրջ զբաղուել։ մենք կունենանք մետրօ, եւ մենք կունենանք մի քանի ամիս անց լաւ աւտոբուսներ։ ճիշտ ա, ափսոս ոչ տրամուայներ, բայց երբ մի հատ քանդում ես, բարդ ա հետ բերելը։
- ջրով փորձում են զբաղուել, պարզել որտեղից ա կորում, նէնց անել որ սեւանը չիջնի։ դեռ շատ լաւ չի յաջողուել, բայց զգում եմ որ փորձում են, կառավարութեան նիստերից երեւում ա։
- ընտրութիւններին չեն սպասել որ ճանապարհներ սարքեն՝ արդէն 2019֊ի սեպտեմբերի 21֊ին երբ գնացի գիւմրի էն շրջանցիկ ճանապարհով, որ սահմանի մօտով ա անցնում, գրեթէ ամէն տեղ լաւ ճանապարհ էր, առաջ պարզ էր՝ վատ ճանապարհով չես գնում, լաւ ճանապարհով գնում ես, հիմա անկապ գիւղեր տանող ճանապարհները լաւ նորոգած էին, ու ես քանի անգամ սխալուել եմ, սխալ եմ գնացել զի չէի ջոկել որն ա ճիշտ ճանապարհը։ նաեւ սեւանի շուրջ ա հիմա կարելի հանգիստ պտտուել՝ վարդէնիս ֊ ծափաթաղ հատուածի ճանապարհն ա սարքած։ նաեւ դրմբոն սոտքն էին սարքել, որ աւաղ էլ մեզ համար կիրառելի չի։
- ոստիկանները դադարել են ամէն օր ինձ ահաբեկել փողոցներում։ միշտ դուրս էին գալիս որսի, փնտրում էին խմածների։ իսկ ես չեմ խմում։ շատ էին, զի իրաւունք չունենալով, իրենք բենզին էին լցնում, ու շրջում քաղաքով, վախեցնելով մարդկանց։ իրականում տուգանք գրելու իրաւունք չունէին, բայց էդպէս վախեցնում էին, ու փող հաւաքում անկապ, եւ կիսւում վերեւների հետ։
- փող ա դուրս գրուել լիքը բան նորոգելու։ երբեմն դա վատ ա զի մենք նորոգելու կուլտուրա չունենք։ ու ես տեսնում եմ որ էն մանկապարտէզը որ երբեք չեն նորոգել, մէկ էլ նոր ցանկապատ ունի (իսկ հին սովետականը պատմութիւն էր, կարծում եմ պէտք էր պահել), կամ էն գորիսի հին շէնքն են նորոգել, բայց դեբիլ պլաստիկ պատուհաններով փչացրել են, զի չունեն էդ կուլտուրան։
- շինարարութեամբ փորձ ա արուել զբաղուել։ ինձ մօտ տպաւորութիւն ա որ պատերազմից յետոյ բիւջէի դեֆիցիտը փակելու համար սկսել են թոյլ տալ էն ինչ նախկինում թոյլ չէին տալիս, բայց ամէն դէպքում փորձ արուել էր օրինակ կենտրոնում բարձրայարկեր թոյլ չտալու։ կոնկրետ շէնք գիտեմ ուր ուզում էին գոնէ մի յարկ աւել, բայց ստացան լոկ հինգ յարկի թոյլտւութիւն։ դրա կողքը աւաղ լիքը նախկինում թոյլտւութիւն ստացած շէնքերն են, որ բարձրայարկ են։
- կրթութեամբ փորձ ա արուել լուրջ զբաղուելու ու ընկերս դպրոցական տտ կրթութեան ծրագիր կազմողներից ա։ նա իհարկէ շատ տառապեց «հին կադրերի» ձեռքը, որ ամէն ձեւ խոչընդոտում էին, եւ ոչ միայն չէին օգնում, բայց ամէն դէպքում քաղաքական որոշումն ընդունուած էր, ու կարծում եմ երբ իր թիմի նախագծած ծրագիրը սկսի աշխատել՝ շատ լաւ կը լինի։
- ծառատունկ սարալանջում՝ դա կրկին քաղաքի մասին ա, բայց էն դատարկուած տեղերը կրկին անտառապատելու փորձ, տեսնենք, տեսնենք։
- պատերազմի հետեւանքներով զբաղուել են։ այո, ամէն տեղ էլ թերացել են, բայց զբաղուել են՝ շուռնուխը ինչի՞ ա նիկոլին ձայն տուել՝ զի շուռնուխի գիւղացիներին պետութիւնը տների կորուստը կոմպենսացրել ա, նոր տներ ա կառուցում։ բոլոր փախստականների համար տներ են կառուցւում, իրենց չեն թողնի էժան ճամբարներում, ասեն՝ ինչ ուզում էք արէք։ կրկին, ես չգիտեմ ինչ կուլտուրա ունենք տուն կառուցելու, բայց յուսով եմ որ մեզ մօտ շինարարները էսօր աւելի լաւ են կառուցում, քան գիւղացիներն իրենք իրենց համար կանէին։ գոնէ պատային շէնքեր չեն լինի, երեւի կարկասային են սարքում, հետեւաբար՝ աւելի սէյսմակայուն։
- անտառներով սկսեցին զբաղուել՝ ապօրինի կտրելը բացառել։
- բուժաշխատողների եւ ոստիկանների, դասատուների աշխատավարձերը բարձրացուել են մի քանի անգամ։
- օրէնսդրական դաշտը չնազած ետմ֊ական սահմանափակումներին, մեզ մօտ ահագին լաւն ա, օրինակ ես այլեւս չպէտք ա գնամ աշխարհի ծայր իմ առաքանին մաքսազերծելու համար, ես կարող եմ օնէքսից ստանալ, եւ օնէքսի միջոցով էլ վճարել։ նոյնիսկ պէտք չի բանկին առանձին վճարում անել՝ դա վերջնական օգտուողի կեանքի թեթեւացում ա։
- ես տեսնում եմ որ բիզնէսին փորձում են չճնշել։ իհարկէ, կայացած մենաշնորհները մնում են կայացած մենաշնորհներ, եւ բանան ներմուծելն իրենց մօտ աւելի արդիւնաւէտ ա ստացւում, բայց նաեւ տեսնում եմ որ մարդիկ բիզնէսի առումով շատ աւելի ազատ են իրենց զգում։
- ի դէպ այդ մասին, վերջերս սիլիուիան (որին կարող ա նախկինում կալումէից իմանաք) պատմում էր որ նախկին քաղաքապետարանի հետ գործ անել հնարաւոր չէր, իսկ էսօր իրենք ամէն ձեւ փորձում են օգնած լինել, մանաւանդ եթէ տեսնում են լաւ բան ես ուզում անել՝ իսկ նա փորձում ա մշակութային կենտրոն ստեղծել։
- կներէք իհարկէ, բայց «իմ քայլը» ֆինանսաւորել ա վերջ միջոցառումներ, ինչպիսին են «ուրուականը», եւ «սինթպոզիումը», առաջինը նաեւ վերջ արուեստի ցուցահանդէս էր, երկրորդը՝ շատ կարեւոր կրթական միջոցառում, կարելի էր մօտենալ եւ տարբեր էլեկտրոնային երաժշտական գործիքնեիր հետ ծանօթանալ, բզբզալ, խօսել ստեղծողների հետ։
- կառավարութիւնը բերել ա ասիդ պաուլիին գառնի՝ դա ոչ միայն մեզ էր լաւ, որ գնացինք գառնիում պարեցինք, դա նաեւ շատ լաւ ա զբօսաշրջիկութեան համար, երկիրը աշխարհին ներկայացնելու համար։ բա դրանից լաւ ձե՞ւ, քան որ ասիդ պաւլին գայ գառնիում նուագի, ու ամբողջ աշխարհը տեսնի cercle֊ի այդ տեսանիւթը հայաստանի մասին։ ես նոյնիսկ տեսել եմ դիասպորայում էին տարածում, ես էլ հպարտ մեկնաբանել եմ որ այնտեղ պարել եմ։
դեռ այսքանը, դուք աւելացրէք, ես էլ աւելացնեմ։
#դրա_համար_ենք_յեղափոխութիւն_արել #յեղափոխութիւն